From Wikipedia, the free encyclopedia
Կարել Ֆաբրիցիուս (հոլ.՝ Carel Fabritius, իսկական անուն ազգանունը՝ Կարել Պիտերս, ոչ ուշ քան փետրվարի 27, 1622, Middenbeemster, Բեյմստեր[1][2] - հոկտեմբերի 12, 1654[3][4][5][…], Դելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1][2]), հոլանդացի նկարիչ։
Կարել Ֆաբրիցիուս հոլ.՝ Carel Pietersz Fabritius | |
---|---|
Ծնվել է | ոչ ուշ քան փետրվարի 27, 1622 |
Ծննդավայր | Middenbeemster, Բեյմստեր[1][2] |
Վախճանվել է | հոկտեմբերի 12, 1654[3][4][5][…] (32 տարեկան) |
Մահվան վայր | Դելֆտ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1][2] |
Ազգություն | հոլանդացի |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն |
Դավանանք | Կալվինականություն[2] |
Մասնագիտություն | նկարիչ, գծագրող և ատաղձագործ |
Ոճ | Delft School?[6] և բարոկկո[6] |
Ժանր | քաղաքային բնանկար[7], ժանրային նկարչություն[7], դիմապատկեր[7][2], trompe-l'œil?[7], Անիմալիստիկա[2], պատմական գեղանկարչություն[2], բնանկար[2] և hunting still life?[2] |
Թեմաներ | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | The Goldfinch?, Hera hiding during the battle of the gods and giants? և Թաշկինակով նստած կնոջ դիմանկար |
Ուսուցիչ | Ռեմբրանդտ վան Ռեյն[8][2] |
Հայր | Պիտեր Ֆաբրիցիուս[2] |
Carel Fabritius Վիքիպահեստում |
Ամստերդամում սովորել է Ռեմբրանդի մոտ (1641 - 1643 թթ.)։ Աշխատել է Միդդեն-Բեմստերում (1643 թվականից) և Դելֆտում (1650 թվականից, 1652 թվականից՝ վարպետ)։ Ուշ շրջանի գործերում Ֆ. Ռեմբրանդի 1640-ական թվականների ստեղծագործություններին մոտ երփնագրումից անցել է սառը գունաշարին և լուսավոր ֆոնին հակադրված մուգ ֆիգուրի առանձնացումով յուրօրինակ նկարելաձևին։
Մեզ հասած սակավաթիվ գործերի թվում (մոտ 10) գերակշռում են բնութագրման նրբությամբ աչքի ընկնող դիմանկարները (սաղավարտով տղամարդու դիմանկարը, Գրոնինգենի թանգարան)։ Բյուրգերների տներում կատարած բնության տեսարանների հեռապատկերով Ֆաբրիցիուսի որմնանկարների (չեն պահպանվել) հետ է առնչվում «Երաժշտական գործիքներ վաճառողը» նկարը (1652 թ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։
Նկարչի գլուխգործոցներից են նաև լուսաստվերի վիրտուոզ լուծմամբ, բանաստեղծական «Ժամապահը» կոմպոզիցիան (1654 թ., Գեղարվեստական թանգարան, Շվերին) և «Կարմրակատարիկը» փոքրիկ նկարը (1654 թ., Մաուրիցհեյս, Հաագա)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.