Անիմալիստիկա

From Wikipedia, the free encyclopedia

Անիմալիստիկա
Remove ads

Անիմալիստիկա (Անիմալիստական ժանր), երբեմն նաև Անիմալիզմ (լատին․՝ animal — կենդանի), Կերպարվեստի տեսակ, որի հիմնական օբյեկտները հանդիսանում են կենդանիները, գլխավորապես գեղանկարչության, լուսանկարի, քանդակի, գրաֆիկայի մեջ և հազվադեպ՝ դեկորատիվ արվեստում։ Անիմալիստիկան ներառում է իր մեջ բնագիտական և գեղագիտական հիմքեր։ Անիմալիստի գլխավոր խնդիրներն են ինչպես կենդանու ճշգրիտ պատկերումը, այնպես էլ գեղարվեստորեն ձևավորված հատկանիշների արտահայտումը՝ դեկորատիվ արտահայտչամիջոցներով կամ նրանց մարդուն բնորոշ հատկանիշներով, արարքներով ու զգացողություններով օժտելով (օրինակ առակներում կամ հեքիաթներում

Thumb
Ֆրանց Մարկ «Կապույտ ձի», 1911

Քանդակից տարածում է գտել անիմալիստական Խեցեգործությունը (ռուս.՝ анималистическая керамика)։

Կենդանիների ձև ստացած ֆիգուրներ գոյություն ունեն Հին Արևելքի, Աֆրիկայի, Օվկիանիայի, հին Ամերիկայի բազմաթիվ երկրների հին արվեստի բանահյուսության կենդանիների ոճով հուշարձաններում[1]։

Անիմալիստական ժանրում աշխատող նկարիչներին անվանում են «անիմալիստներ»։

Remove ads

Հայտնի անիմալիստներ

Thumb
Ի Յուանցզի «Կապիկը և կատուները» (հատված), XI դար
Thumb
Ալբրեխտ Դյուրեր «Նապաստակ», 1502 թ.
  • Ի Յուանցզի (մոտ. 1000—1064) — Չինացի նկարիչ, հիմնականում հայտնի է կապիկներ նկարելու վարպետությամբ։
Thumb
Չժու Չժանցզի «Սալյուկներ» 1428 թ.
  • Չժու Չժանցզի (1398—1435) — Չինացի կայսր, շների և կապիկների վարպետ նկարիչ[2].
  • Ալբրեխտ Դյուրեր (1471—1528) — Գերմանացի գեղանկարիչ և գծագրող
  • Ֆրանց Սնեյդերս (1579—1657) — Ֆլամանդացի գեղանկարիչ
  • Յան Վիլդենս (1586—1653) — Ֆլամանդացի գեղանկարիչ
  • Յան Ֆեյտ (1611—1661) — Ֆլամանդացի նկարիչ և փորագրող վարպետ
  • Պաուլյուս Պոտեր (1625—1654) — Հոլանդացի գեղանկարիչ
  • Դավիդ Կոնինկ (1636—1699) —Ֆլամանդացի գեղանկարիչ
  • Իվան Գրոտ (1717—1801) — Ռուս գեղանկարիչ
  • Ջորջ Ստաբս (1724—1806) — Անգլիացի գեղանկարիչ
  • Մորի Սոսեն (1749—1821) — Ճապոնացի վարպետ նկարիչ (Կապիկներ)
  • Ժակ-Լորան Աղաս (1767—1849) — Շվեյցարացի գեղանկարիչ
  • Կառլ Կունտց (1770—1830) — Գերմանացի նկարիչ և փորագրող վարպետ
  • Անտուան-Լուի Բարի (1797—1875) — Ֆրանսիացի գեղանկարիչ քանդակագործ
  • Էժեն Դելակրուա (1798—1863) — Ֆրանսիացի գեղանկարիչ և գծագրող
  • Կրիստոֆ Ֆրատեն (1801—1864) — Ֆրանսիացի քանդակագործ
  • Լանդսիր Էդվին Գենրի (1802—1873) — Անգլիացի գեղանկարիչ քանդակագործ
  • Պյոտր Կլոդտ (1805—1867) — Ռուս քանդակագործ
  • Էդվարդ Լիր (1812—1888) — նկարիչ, պոետ, անհեթեթ ռուս.՝ нонсенс պոեզիայի ներկայացուցիչ
  • Ֆիլիպ Ռուսո (1816—1887) — Ֆրանսիացի գեղանկարիչ
  • Ժոզեֆ Վոլֆ (1820—1899) — Գերմանացի գծագրող և գեղանկարիչ
  • Օգյուստ Նիկոլյա Կաեն (1822—1894) — Ֆրանսիացի քանդակագործ
  • Էմանուել Ֆրեմյե (1824—1910) — Ֆրանսիացի քանդակագործ
  • Ռիվյեր Բրայտոն (1840—1920) — Անգլիացի գեղանկարիչ
  • Եվգենի Լանսերե (1848—1886) — Ռուս քանդակագործ
  • Հենրիխ Ֆոն Ցյուգել (1850—1941) — Գերմանացի գեղանկարիչ
  • Ֆրանսուա Պոմպոն (1855—1933) — Ֆրանսիացի քանդակագործ
  • ենրիխ Հարդեր (1858—1935) — Գերմանացի գեղանկարիչ և նկարազարդող
  • Ֆրիդրիխ Վիլհելմ Կյուներտ (1869—1921) — Գերմանացի գեղանկարիչ և նկարազարդող
Thumb
Ավգուստ Գաուլ «Կռվող զուբրերը» Կալինինգրադ 1912 թ.
  • Ավգուստ Գաուլ (1869—1921) — Գերմանացի քանդակագործ
  • Ֆրանց Մարկ (1880—1916) — Գերմանացի գեղանկարիչ-էքսպրեսիոնիստ
  • Վասիլի Վատագին (1883—1969) — Ռուս գեղանկարիչ и քանդակագործ[3].
  • Евгений Чарушин (1901—1965) — Ռուս գծագրող, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • Կոնստանտին Ֆլյորով (1904—1980) — Ռուս հնէաբան, գծագրող և գեղանկարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր
  • Նիկոլայ Կոնդակով (1908—1999) — Ռուս կենսաբան, նկարազարդող, գիտությունների թեկնածու
  • Անդրեյ Մարց (1924—2002) — Հայտնի խորհրդային և Ռուս քանդակագործ-անիմալիստ, ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ
  • Ռոբերտ Բեյթման անգլ.՝ Robert Bateman (1930) — Կանադացի նկարիչ-անիմալիստ
  • Ռիեն Պուրտվլիետանգլ.՝ Rien Poortvliet (1932—1995) — Նիդերլանդացի նկարիչ-նկարազարդող
  • Մարինա Եֆրեմովա (1961) — Ռուս նկարիչ-անիմալիստ
Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads