From Wikipedia, the free encyclopedia
Կարլ Վիման (անգլ.՝ Carl Wieman, մարտի 26, 1951[1][2][3], Corvallis, Օրեգոն, ԱՄՆ), Սթենֆորդի համալսարանի ամերիկացի ֆիզիկոս և կրթական գործիչ է, իսկ ներկայումս Կորնելի համալսարանի պրոֆեսոր է[17]։ 2001 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (Էրիկ Ալին Քորնելիի և Վոլֆգանգ Քեթերլեի հետ) «Ալկալիների ատոմների նոսր գազերում Բոզե-Այնշտայնի կոնդենսատ ստանալու և կոնդենսատների հատկությունների հիմնարար հետազոտությունների համար»։
Կարլ Վիման անգլ.՝ Carl Wieman | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1951[1][2][3] (73 տարեկան) Corvallis, Օրեգոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս, ակադեմիկոս և educational theorist |
Գործակից | Սթենֆորդի համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետ[4] և Stanford Graduate School of Education?[4] |
Հաստատություն(ներ) | Բրիտանական Կոլումբիայի համալսարան, Միչիգանի համալսարան, Բոուլդերի Կոլորադոյի համալսարան[5], Սթենֆորդի համալսարան[4] և Լաբորատոր աստղաֆիզիկայի միացյալ ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և գիտական կռթություն[4] |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6] |
Ալմա մատեր | Սթենֆորդի համալսարան (1977)[4], Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1973)[4] և Corvallis High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Թեոդոր Հենշ |
Պարգևներ | |
Կայք | profiles.stanford.edu/carl-wieman(անգլ.) և experts.colorado.edu/display/fisid_105375 |
Carl Wieman Վիքիպահեստում |
Վիմանը ծնվել է Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքում՝ Օր Վիմանի և Էլիսոն Մարջորի Ֆրայի ընտանիքում։ Ավարտել է Կորվալիսի միջնակարգ դպրոցը[18][19]։ Նրա հայրական պապը՝ Հենրի Նելսոն Վիմանը, գերմանական ծագումով կրոնական փիլիսոփա է եղել[20]։
Ավագ դպրոցից հետո նա դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանող։ Դասախոսությունների ընդհանուր դասընթացն ավարտելուց հետո տեղափոխվել է Սթենֆորդի համալսարան Թեոդոր Հենշի ամբիոն, որտեղ՝ 1977 թվականին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը։ Դրանից հետո նա աշխատել է Միչիգանի համալսարանում և այնտեղ 1979 թվականին դարձել է պրոֆեսորի ասիստենտ։ Այստեղ նա հանդիպել է Սառա Գիլբերտին, ով աշխատել է նրա հետ որպես ուսանող։ 1984 թվականին նա տեղափոխվել է Բոլդեր և աշխատել Կոլորադոյի համալսարանում և ամուսնացել է Սառա Գիլբերտի հետ, որն այդ ժամանակ նույնպես ավարտել էր իր թեկնածուականը։ 1987 թվականին դարձել է Կոլորադոյի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր։
1995 թվականին, Կոլորադոյի Բոլդերի համալսարանում գտնվելու ժամանակ, նա և Էրիկ Ալին Քորնելը արտադրել են առաջին իսկական Բոզե-Այնշտայնի կոնդենսատը, իսկ 2001 թվականին նրանք և Վոլֆգանգ Քեթերլեն (հետագա BEC ուսումնասիրությունների համար) արժանացել են Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի[21]։
1998 թվականին նրան շնորհվել է Լորենցի մեդալ։ 2004 թվականին նա ճանաչվել է Միացյալ Նահանգների տարվա լավագույն պրոֆեսոր բոլոր դոկտորական և հետազոտական համալսարանների շարքում[22]։
Վիմանը ներկայումս համատեղ աշխատում է որպես ֆիզիկայի պրոֆեսոր Սթենֆորդի բարձրագույն կրթության դպրոցում, ինչպես նաև Սթենֆորդի համալսարանի ճարտարագիտական դպրոցում։ 2020 թվականին Վիմանը արժանացել է Իդանի մրցանակի (Yidan Prize) կրթության հետազոտությունների ոլորտում «STEM կրթության նոր տեխնիկայի և գործիքների մշակման գործում ունեցած ներդրման համար»[23]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.