![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/Carmen_Calvo_2020_%2528portrait%2529.jpg/640px-Carmen_Calvo_2020_%2528portrait%2529.jpg&w=640&q=50)
Կարմեն Կալվո Պոյատո
իսպանացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Կարմեն Կալվո Պոյատո (իսպ.՝ Carmen Calvo Poyato, հունիսի 9, 1957(1957-06-09)[2], Կաբրա, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի քաղաքական գործիչ, Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցության անդամ։ 2018 թվականի հունիսի 7-ից Սանչեսի առաջին և երկրորդ կաբինետներում զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը։ Սանչեսի երկրորդ կաբինետում 2020 թվականի հունվարի 13-ից նախարարների կաբինետի գործերով, գլխավոր կորտեսների հետ հարաբերությունների և ժողովրդավարական հիշողության հարցերի նախարար։ 2018 թվականի հունիսի 7-ից մինչև 2020 թվականի հունվարի 13-ը Սանչեսի կաբինետում եղել է հավասարության հարցերով նախարար։ 2004 թվականից մինչև 2007 թվականը Սապատերոյի կառավարությունում զբաղեցրել է Իսպանիայի մշակույթի նախարարի պաշտոնը։
Կարմեն Կալվո Պոյատո իսպ.՝ Carmen Calvo Poyato | |
![]() | |
Կուսակցություն՝ | Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցություն[1][2] |
---|---|
Կրթություն՝ | Սևիլյայի համալսարան և University of Córdoba? |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[3] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող և փաստաբան |
Ծննդյան օր | հունիսի 9, 1957(1957-06-09)[2] (67 տարեկան) |
Ծննդավայր | Կաբրա, Կորդովա, Անդալուզիա, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | իսպ.՝ Carmen Calvo Poyato |
Պարգևներ | |
2017 թվականի հունիսից եղել է Սոցիալիստական հավասարության կուսակցության քարտուղարը և հրատարակել է մի քանի գրքեր ֆեմինիզմի և գենդերային հավասարության վերաբերյալ։