![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Carm%25C3%25A9.jpg/640px-Carm%25C3%25A9.jpg&w=640&q=50)
Կարմե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Կարմե (հուն․՝ Κάρμη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է 1938 թվականին բրիտանացի աստղագետ Սեթ Նիկոլսոնի կողմից Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում[1]։ 1955-ց մինչ 1975-ը ընկած ժամանակահատվածում արբանյակը երբեմն անվանում էին «Պան»[5] (այժմ Պան է անվանվում Սատուրնի արբանյակը)։ Իր անվանումը ստացել է միայն 1975 թվականին Կրետեի աստվածուհի Բրիտոմարտիսի մոր Կարմեի անունով[6][7]։
Արագ փաստեր Կարմե(Յուպիտեր XI) Carme, Հիմնական տվյալներ ...
Կարմե (Յուպիտեր XI) Carme | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 30 հուլիս 1938[1] թ. (Սեթ Նիկոլսոնի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 17,9[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 404 000 կմ[2][3] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,25[2][3] |
Սիդերիկ պարբերություն | 702,28 օր (1,9228 երկրային տարի)[2][3] |
Ուղեծրային արագություն | 2,253 կմ/վ |
Թեքվածություն | 164,91° (խավարածրի հարթության նկատմամբ) 167,53° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2][3] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~23 կմ[4] |
Մակերևույթի մակերես | ~6600 կմ2 |
Ծավալ | ~51 000 կմ3 |
Զանգված | 1,3×1017 կգ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված)[4] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,017 մ/վ2 (0,0017 g) |
2-րդ տիեզերական արագություն | ~0,028 կմ/վ |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն)[4] |
Մթնոլորտային տվյալներ |
Փակել
Կարմեի տրամագիծը գնահատվում է 23 կմ։