Կարմիր սարսափ
From Wikipedia, the free encyclopedia
Կարմիր սարսափ (անգլ.՝ Red Scare), հասարակության կամ պետության կողմից կոմունիզմի, անարխիզմի կամ ձախակողմյան այլ քարոզչության հավանական վերելքի պայմաններում համատարած վախի խթանում[1]։ Հաճախ բնութագրվում է որպես քաղաքական քարոզչություն։ Տերմինն առավել հաճախ օգտագործվում է Միացյալ Նահանգների պատմության երկու ժամանակաշրջանների համար, որոնք հիշատակվում են այս անունով։ Առաջին Կարմիր սարսափն առաջացել է Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես հետո և պտտվում էր ամերիկյան բանվորական շարժման, անարխիստական հեղափոխության և քաղաքական արմատականության սպառնալիքի շուրջ։ Երկրորդ Կարմիր սարսափն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, երբ ազգային կամ արտասահմանյան կոմունիստները լրտեսություն էին անում կամ կազմաքանդում ամերիկյան հասարակությունը և դաշնային կառավարությունը։ Անունը կապված է կարմիր դրոշի հետ՝ որպես կոմունիզմի ընդհանուր խորհրդանիշ։