Հեղափոխություն
From Wikipedia, the free encyclopedia
Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձև․
1․ Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում[1]
Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում և տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ և առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում և սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։
Վաճառականները վիճարկում են հեղփոխություն եզրույթի ներառունության սահմանները՝ դասակարգելով, թե ինչն է հեղափոխություն, և ինչը՝ ոչ։ Հեղափոխությունների վաղ ուսումնասիրությունները դիտարկում էին Եվրոպայի պատմությունը հոգեբանության տեսանկյունից, սակայն առավել նորարար մոտեցումները ներառում են մի շարք հասարակական գիտություններ, ինչպիսիք են սոցիոլոգիան և քաղաքագիտությունը։ Գիտնականների մի քանի սերունդներ բերել են հեղափոխության տարբեր բացատրություններ և ուսումնասիրել են այն տարբեր տեսանկյուններից, որի վրա էլ մեծ մասամբ հիմնված է հասկացության ամբողջական ընկալումը։