From Wikipedia, the free encyclopedia
«Կարմրազգեստ կինը» (անգլ.՝ The Woman in Red), ռեժիսոր Ջին Ուայլդերի` 1984 թվականին թողարկված կինոնկար։ «Լավագույն երգի» համար արժանացել է «Օսկար» մրցանակի։ Այն 1975 թվականին թողարկված «Եվ փղերը կարող են սխալ լինել» ֆրանսիական ֆիլմի վերաթողարկումն է։
Կարմրազգեստ կինը անգլ.՝ The Woman in Red | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Հիմք | Փղերն էլ են սխալվում |
Թվական | օգոստոսի 15, 1984[1] և հունվարի 18, 1985[2] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջին Ուայլդեր |
Պրոդյուսեր | Վիկտոր Դրեյ |
Սցենարի հեղինակ | Ջին Ուայլդեր |
Դերակատարներ | Քելլի Լեբրոք, Ջիլդա Ռադներ, Ջին Ուայլդեր, Չառլզ Գրոդին, Ջոզեֆ Բոլոնիա և Ջուդիթ Այվի |
Օպերատոր | Ֆրեդ Շուլեր |
Երաժշտություն | Ջեյմս Հորներ |
Մոնտաժ | Քրիստոֆեր Գրինսբերի |
Պատմվածքի վայր | Սան Ֆրանցիսկո |
Նկարահանման վայր | Սան Ֆրանցիսկո |
Կինոընկերություն | Orion Pictures |
Տևողություն | 85 րոպե |
Մի անգամ Թեդին հայտնվում է գեղեցկուհու ննջասենյակի պատուհանի ետնամասում գտնվող քիվի վրա, և այդ ամենը նկարահանում է հեռուստատեսությունը։ Ինչպե՞ս է նա հայտնվել այս անհեթեթ իրավիճակում։ Ամբողջ մեղքը կարմիր հագուստով կնոջ` Շառլոտայի ցնցող գեղեցկությունն է։ Թեդի Փիրսն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է երջանիկ կյանքի համար` գեղեցիկ կին, երեխաներ, լավ աշխատանք, ընկերներ։
Ամեն ինչ լավ կլինի, բայց նա հուսահատ կարոտում է և ապրում միջին տարիքի ճգնաժամ։ Տեսնելով ծածանվող կարմիր հագուստ կրած ցնցող գեղեցկուհուն` նա սիրահարվում է նրան, և այժմ նրա միակ նպատակն է գեղեցկուհու անկողին մտնել։ Իր ողջ ազատ ժամանակվա ընթացքում նա գաղտնի հետապնդում է իր կրքի առարկային՝ փորձելով ինչ-որ բանի հասնել։
Նրա ընկերներն անում են դժվարին քայլեր, որպեսզի քողարկեն նրան. նվիրական ցանկության կատարումը մոտ է, բայց...
Ջին Ուայլդեր` Թեդի Փիրս
Չարլզ Գրոդին` Բադի
Քելլի Լեբրոք` Շառլոտա
Ջոզեֆ Բոլոնիա` Ջոուի
Ջուդիթ Այվի` Դիդի Փիրս
Մայքլ Հադլսթոն` Մայքի
Գիլդա Ռադներ` տիկին Միլներ
Քայլ Հեֆներ` Ռիչարդ
Մայքլ Զորեք` Շելլի
Բիլլի Բեք` գինեպան
Քայրա Սթեմփլ` Միսսի Փիրս
Ռոբին Իգնիկո` Բեքի Փիրս
Վայոլա Քեյթս Սթիմփսոն` Մամա Դելլ
Դեննի Ուելս` մաեստրո D
Բադի Սիլբերմեն` Հիլբերթ
Ֆիլմում հնչում է Սթիվի Ուանդերի հեղինակած հանրահայտ «I Just Called to Say I Love You» երգը[3], որի համար ֆիլմը ստացել է նաև «Օսկար» կինոմրցանակ (1985, «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում)։
Ֆիլմի հանգուցային տեսարանը (ծածանվող կարմիր զգեստով Շառլոտան, որին տեսնում է Թեդին) ուղիղ հղում է 1955 թվականի «Յոթերորդ տարվա մարմաջ» ֆիլմից հայտնի դրվագին, որտեղ օդի հոսքից համանման ձևով ծածանվում է գլխավոր հերոսուհու սպիտակ զգեստը, որին մարմնավորել է Մերիլին Մոնրոն (հետագայում պաշտամունքային դարձած կերպարը)[4]։
Ֆոտոմոդել Շառլոտայի դերակատար Քելլի Լեբրոքը նկարահանումների ժամանակ անձամբ եղել է մոդել, ընդ որում՝ բավականին հայտնի։ «Կարմրազգեստ կինը» ֆիլմը դարձել է նրա առաջնելույթը կինոյում և նոր գործունեության սկիզբը։ Ֆիլմի թողարկման տարում ամուսնացել է նրա պրոդյուսեր Վիկտոր Դրայի հետ (որի հետ մինչ այդ մի քանի տարի հանդիպել էր), իսկ 1986 թվականին տեղի ունեցած ամուսնալուծությունից մեկ տարի անց նրա երկրորդ ամուսինն է դարձել Սթիվեն Սիգալը։ 1990 թվականին Քելլին Սիգալի հետ նկարահանվել է «Հակառակ մահի» մարտաֆիլմում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.