Վինսենթ վան Գոգի նկար From Wikipedia, the free encyclopedia
Կարտոֆիլ ուտողները[4] (հոլ.՝ De Aardappeleters), հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարը, որը ստեղծվել է 1885 թվականին հոլանդական Նյուենեն բնակավայրում։ Այժմ այն գտնվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում։ Նկարը այսպես կոչված «նյուենենյան շրջանի» առաջին գործն է. հենց այդ շրջանում դրսևորվեց նկարչի գեղարվեստական ոճը[5]։
Կարտոֆիլ ուտողները De Aardappeleters | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1885 |
բարձրություն | 82 |
լայնություն | 114 |
ստեղծման վայր | Նյուենեն[1] |
ստեղծման երկիր | Նիդերլանդներ |
ուղղություն | Պոստիմպրեսիոնիզմ[2] |
ժանր | նատուրալիզմ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Վան Գոգի թանգարան[3] |
հավաքածու | Վան Գոգի թանգարան |
պատկերված են
| |
http://www.vggallery.com/painting/p_0082.htm, https://vangoghworldwide.org/artwork/F82 կայք | |
Ծանոթագրություններ | |
The Potato Eaters Վիքիպահեստում |
Իր եղբայր Թեո վան Գոգին ուղղված նամակում նկարիչը նկարի մասին գրել է հետևյալը.
Նկարում ես փորձել եմ ընդգծել, որ այդ մարդիկ լամպի լույսի տակ ուտում են իրենց կարտոֆիլը՝ ափսեին մեկնելով հենց այն ձեռքերը, որոնցով քանդել են հողը։ Այդպիսով, նկարը պատմում է ծանր աշխատանքի և այն մասին, որ կերպարները ազնվությամբ վաստակել են իրենց ուտելիքը։ |
Հետաքրքիր է, որ Վան Գոգի նկարը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել տարբեր հեղինակների համար, որոնք գործեր են հրատարակել այդ անվանումով։
Այսպես, Դմիտրի Բավիլսկու վեպում նկարի թեմայով էտյուդը դարձել է գլխավոր հերոսների ապրումների և ձգտումների պատկերազարդում։
Հատուկ հեղինակություն էր վայելում առանց սովորական թվացող թվերի սրահը։ Եվ չնայած այն կոչվում էր «վանգոգյան աշխատասենյակ», այնտեղ կար հայտնի նկարչի մեկ գործը միայն՝ «Կարտոֆիլ ուտողները» նկարի էտյուդը. մուգ, աղոտ հետքեր, յուղոտ գծեր, ածխով զսպանակի պես կլորացված դեմքեր, աչքեր, քթեր. ոչնչից գլուխ չես հանում։ Հիասթափված այցելուները զարմանքով թոթվում էին ուսերը. ածխի հետքերը, որոնք հեռվից նմանվում էին սև կայծակից երկնքում բացված ճեղքի, չէին առաջացնում հիշողություններ, չէին փնտրում մարդկային կարեկցանք[6]։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Особой репутацией пользовался зал без привычной уже, казалось бы, цифры. И хотя называли его „вангоговским кабинетом“, висела там только одна маленькая картиночка известного художника — подготовительный этюд к картине „Едоки картофеля“: тёмная, мутная клякса, жирные линии, закрученные углем в осыпающуюся спираль, подобия лиц, глаз и носов, ничего толком не разберешь … Разочарованные посетители недоумённо пожимали плечами: угольная клякса, издали напоминающая трещину в небе, почерневшую, обуглившуюся молнию (и только позже, если приглядеться, из мрака начинали проступать осторожные фигуры людей, их перекрученные бедностью бледностью лица), не пробуждала воспоминаний, не требовала отождествлений, не искала человеческого сочувствия
«Կարտոֆիլ ուտողների» թեման երբեմն վերաիմաստավորվել է ժամանակակից նկարիչների կողմից։ Օրինակ՝ Օ. Ցելկովի «Ձմերուկ ուտողները» նկարում մարդիկ պատկերված են կարմրավուն դեմքերով և ձմերուկի կտերի տեսքով փոքր աչքերով։
Գողերը գողացել էին «Կարտոֆիլ ուտողների» նախնական տարբերակը, «Ջուլհակի ինտերիերը» և «Չորացած արևածաղիկները» կտավները Կրոլլեր-Մյուլլեր թանգարանից 1988 թվականի դեկտեմբերին։ 1989 թվականի ապրիլին գողերը վերադարձրել են «Ջուլհակի ինտերիերը»՝ դրա փոխարեն պահանջելով 2,5 միլիոն դոլար փրկագին[7]։ Ոստիկանությունը վերադարձրել է մյուս երկու կտավները 1989 թվականի հուլիսի 14-ին։ Ոչ մի փրկագին չի վճարվել[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.