From Wikipedia, the free encyclopedia
Կենգուրուի դատ (անգլ.՝ kangaroo court), անգլերեն արտահայտություն, որը նշանակում է անօրինական, անարդար դատավարություն, ինքնադատաստան, դատարանի բեմադրում, արդարադատության ծաղրերգություն։ Այս արտահայտությունը հաճախ կիրառվում է դատարանի նկատմամբ, որը, ձևականորեն պահպանելով ընթացակարգը, արագ և նախապես պատրաստված դատավճիռ է կայացնում։
Պատմականորեն տերմինը ծագել է Կալիֆոռնիայում (ԱՄՆ) «ոսկե տենդի» ժամանակ և առաջին անգամ թվագրվել է 1853 թվականին[1]։ Ըստ երևույթին` դա նշանակում էր, որ դատական ընթացակարգը շատ արագ է ընթանում՝ ցատկելով կենգուրուի նման[2]։
«Կենգուրուի դատի» օրինակներ կան շատ երկրներում։ Օրինակ` Իրաքում 1958 թվականին՝ գնդապետ Աբդուլ-Քերիմ Քասեմի օրոք, դատավարությունը սովորաբար տևում էր 15 րոպե և վերջանում մահվան դատավճռով[3]։
«Կենգուրուի դատը» բնութագրում է նաև[4] Ռասելի միջազգային տրիբունալը՝ Վիետնամում կատարված պատերազմական հանցագործությունների քննության համար[5]։
Ռուսաստանում համանման արտահայտություն է «Շեմյակի դատարանը», իսկ 21-րդ դարում՝ «Բասմանի արդարությունը»։ Նման դատարանի օրինակ կարող է ծառայել նաև 1936-1938 թվականներին ԽՍՀՄ-ում տարածված, այսպես կոչված, «Եռյակի» պրակտիկան, որի դեպքում որոշումները հաճախ ընդունվում էին հեռակա կարգով՝ փաստաթղթերի նվազագույն քանակով կամ առանց փաստաթղթերի, ցուցակների։
Հորինված տիեզերքում Աստղային ուղին կարդասիական քաղաքակրթության դատական համակարգը կառուցված է «Կենգուրուի դատի» վրա. բոլոր դատավճիռները հայտնի են նախապես, իսկ դատարանը միայն դրա կայացման ձևն է։
Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի իրական դատական նիստի (Ռիկի և Մորտիի կատարմամբ՝ բառ առ բառ) մուլտիկացված Էկրանավորման մեջ Ռիկը, որին մեղադրում են բանտապահի սպանության մեջ, հայտարարում է, որ «Կենգուրիի դատն» է ընթանում, ինչին դատավոր Մորտին ծաղրում է. «Կենգուրիի դատ․․․ մենք Ավստալիայում չենք»
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.