Կենսաբանական դասակարգում
From Wikipedia, the free encyclopedia
Կենսաբանական դասակարգումը կամ կենսաբանական գիտական դասակարգումը տաքսոնոմիայի (կարգաբանության) մեթոդ է, որը հնարավորություն է տալիս օրգանիզմները խմբավորել և դասակարգել որոշակի խմբերի մեջ, որոնցից են օրինակ ցեղերը և տեսակները։ Այս խմբերը հայտնի են տաքսա (լատին․՝ taxa) (եզակի թվով՝ տաքսոն) անվանումներով։
Ժամանակակից կենսաբանական դասակարգումը սկիզբ է առել Կառլ Լիննեյի աշխատանքներից, ով տեսակները խմբավորել է ըստ նրանց ընդհանուր ֆիզիկական հատկանիշների։ Դարվինյան ընդհանուր ծագման սկզբունքի համաձայն՝ այս խմբավորումները շարունակաբար թարմացվել են։ 20-րդ դարի վերջին կլադիստիկ մեթոդի ծնունդի հետ մեկտեղ, ֆիլոգենետիկական դասակարգումը, որի միջոցով օրգանիզմները խմբավորվում էին հիմնվելով բացառապես ենթադրելի էվոլյուցիոն կապվածության վրա, հաշվի չառնելով կառուցվածքային նմանությունները, դարձավ սովորական և գործածելի կենսաբանության որոշ բնագավառներում[1]։ Մոլեկուլային ֆիլոգենետիկան, որը ԴՆԹ-ի հաջորդականությունն օգտագործում է որպես տեղեկատվություն, նույնպես կատարել է բազմաթիվ ստուգումներ և այն, կարծես, շարունակական բնույթ է կրում։ Կենսաբանական դասակարգմամբ զբաղվում է սիստեմատիկա գիտությունը։ Կենդանի օրգանիզմները դասակարգման մի քանի տարբերակներ կան։ Կարլ Վյոզեն 1990 թ.-ին կենդանի օրգանիզմներին բաժանեց 3 վերնաթագավորությունների՝
- Արքեաներ (Archaea)
- Էուբակտերիաներ (Բակտերիաներ) (Eubacteria)
- Կորիզավորներ (Eukaryota) (Անհրաժեշտ է ավելացնել, որ կան նաև կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսները, որոնք որոշ դեպքերում դիտարկվում են իբրև առանձին կայսրություն)
Այս բաժանման հիմնական տարբերությունը նախորդներից այն էր, որ բակտերիաները բաժանվեցին 2 խմբի՝ էուբակտերիաներ և արքեաներ։
Դասակարգման այլընտրանքային տարբերակներից մեկի դեպքում կենդանի օրգանիզմները բաժանվում են 2 կայսրության՝ էուկարիոտներ (Eukaryota) և պրոկարիոտներ (Prokaryota)։ Վերջինիս մեջ են միավորվում բոլոր բակտերիաները։ Մեկ այլ դասակարգման ժամանակ առանձնացվում են 5 թագավորություն. պրոկարիոտներ, նախակենդանիներ կամ պրոտիստներ (Protista), սնկեր (Fungi), բույսեր (Plantae) և կենդանիներ (Animalia)։
2004 թվականին Կավալյե Սմիթի կողմից առաջարկվել է հետևյալ դասակարգումը.
- Պրոկարիոտների կայսրություն
- Բակտերիաների թագավորություն
- Negibacteria ենթաթագավորություն
- Unibacteria ենթաթագավորություն
- Բակտերիաների թագավորություն
- Կորիզավորների կայսրություն
- Նախակենդանիների թագավորություն
- Կենդանիների թագավորություն
- Սնկերի թագավորություն
- Բույսերի թագավորություն
- Քրոմիստների թագավորություն
Էուկարիոտների մեջ են մտնում
- Կենդանիների թագավորություն
- Բույսերի թագավորություն
- Սնկերի թագավորություն
- Նախակենդանիների թագավորություն
2007 թվականին Օսլոյի համալսարանի գիտնականների հետազոտությունների հիման վրա առաջարկվեց կորիզավորների ոչ աստիճանակարգային հետևյալ բաժանումը.
- Բույսեր - բույսեր, կանաչ և կարմիր ջրիմուռներ
- Opisthokonts - արմատոտանիներ (ամեոբաներ), սնկեր և կենդանիներ
- Excavates - նախկինում նախակենդանիների բաժին, ներառում է ազատ ապրող և մակաբույծային ձևերը,
- SAR - Stramenophiles, Alveolates և Rhizaria