Վերնաթագավորություն (կենսաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Վերնաթագավորությունը (կամ դոմենը) կենսաբանական սիստեմատիկայում համակարգում օրգանիզմների բարձրագույն խումբն է, որը ներառում մեկ կամ մի քանի թագավորություններ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դոմեն տերմինը առաջին անգամ առաջարկել է Կառլ Վյոզեն, որը բաժանել է բոլոր կենդանի էակներին 3 դոմենների (վերնաթագավորությունների)՝
- արքեաներ (Archaea)
- բակտերիաներ կամ էուբակտերիաներ (Eubacteria)
- էուկարիոտներ (Eukaryota)
Փաստորեն, Վյոզեն պրոկարիոտներին (բակտերիաներին) բաժանեց երկու վերնաթագավորության մեջ՝ արքեաներ և բակտերիաներ (էուբակտերիաներ)։