բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Կենսածառ հսկայական (լատին․՝ Thuja plicata lamb ), նոճազգիների ընտանիքի, կենսածառ ցեղի բույս։
Կենսածառ հսկայական | |
Կենսածառ հսկայական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Կենսածառայիններ (Thujoideae) |
Ցեղ | Կենսածառ (Thuja) |
Տեսակ | Կենսածառ հսկայական (T. plicata) |
Միջազգային անվանում | |
Thuja plicata D.Don, 1824 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Խոշոր, մշտադալար ծառեր են՝ 45-ից 75 մ բարձրությամբ, 120-240 սմ բնի տրամագծով, ամուր, բրգաձև կամ կոնաձև սաղարթով, հորիզոնական ճյուղերով և մի փոքր ցած խոնարհված ընձյուղներով։ Տերևները ընձյուղների վերին մասում կանաչ են, փայլուն, իսկ ներքևի կողմում՝ սպիտակավուն շերտիկներով։ Կողմնային տերևները նավականման Են։ Ընդհանրապես տերևները դասավորված են խաչաձև, շփելիս յուրահատուկ հոտ են արձակում։ Կոները երկարավուն-օվալաձև են, 10-12 մմ երկարությամբ, որոնք կազմված են 4-6 զույգ թեփուկներից։ Հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Ապրում են 500-800 տարի։
Վայրի վիճակում հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում, որտեղ տարածված է խաղաղօվկիանոսյան ափերին, Կալիֆոռնիայից մինչև Ալյասկա և Օրեգոնից մինչև Մոնտանա։ Բարձրանում է լեռները մինչև 2000 մ։ Հանդիպում է հիմնականում հարթավայրերում, ճահճացած հողերում, գետերի ափերին։ Հողի նկատմամբ քչապահանջ է, սակայն համեմատաբար լավ է աճում սննդանյութերով հարուստ, փուխր հողերում։ Ստվերատար է, հողմադիմացկուն, երաշտը սովորաբար վատ է ազդում այս ծառերի վրա։ Էկոլոգիական խումբը' Xllp:
Հեշտությամբ է բազմանում սերմերով։ Երիտասարդ տարիքում վերատնկելու դեպքում ավելի լավ է աճում։ Մեծ հասակում տնկվելը ավելի վատ է անդրադառնում հսկայական կենսածառերի վրա, քան դրանց մյուս տեսակների։ Կտրոններով վատ է բազմանում։ Մշակության համար հեռանկարային շրջանները 1-32։ [1]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.