Կեչառիսի վանական համալիր
վանք / From Wikipedia, the free encyclopedia
Կեչառիսի վանական համալիր, Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ կառուցված 11-13-րդ դարերում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեչառիս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կեչառիսի վանական համալիր, Հիմնական տվյալներ ...
Կեչառիսի վանական համալիր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Ծաղկաձոր[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոտայքի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար և 13-րդ դար |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Եկեղեցի Սբ. Նշան, Եկեղեցի Սբ. Կաթողիկե, Գավիթ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, Եկեղեցի, Մատուռ, Մատուռ և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 11-րդ դար և 13-րդ դար |
Kecharis Վիքիպահեստում |
Փակել
Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ՝ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։ Համալիրը գտնվում է Հրազդանի շրջանի Ծաղկաձոր ավանի հյուսիսարևմտյան մասում։
- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- Սուրբ Նշան եկեղեցի
- Սուրբ Կաթողիկե եկեղեցի
- Սուրբ Հարություն եկեղեցի