From Wikipedia, the free encyclopedia
Կիթառահար, երաժիշտ, ով կիթառ է նվագում։ Պրոֆեսիոնալ կիթառահարները կարող են մենակատար ստեղծագործություններ կատարել կամ նվագել անսամբլերի կամ լայն դիապազոնով երաժշտական խմբերի կազմում։ Անսամբլում կիթառահարը կարող է կատարել ռիթմ կիթառի (նվագելով բասի հետ ներդաշնակված) կամ սոլո կիթառի դերը (բասի հետ մեկտեղ մեղեդի նվագելով)։ Նույնպես կիթառահարը կարող է նվագակցել ինքն իրեն երգեցողության ժամանակ։ Ներկայումս կիթառահարները նվագում են նորագույն սարքավորման օգնությամբ, օգտագործելով ձայնի ստացման տարբեր ընթացքներ և միջոցներ՝ ակուստիկ, էլեկտրա, կլասիկ, բասային կիթառների սինթետիկ ձայներից մինչև էլեկտրոնային։
«Կիթառահարների կիթառահար» են անվանում ազդեցիկ շոտլանդացի ֆոլկ ռոք երաժիշտ Բերթ Ջենշին[1]։ Նրա հեղափոխականությունը և անկրկնելի խաղը կիթառի վրա մեծ ազդեցություն են ունեցել մի շարք երաժիշտների վրա, այդ թվում նաև Led Zeppelin-ը և Ջոնի Մարը։ Նրա վաղ ձայնագրությունը՝ «Blackwaterside»-ը յուրացրել է Ջիմի Փեյջը։ Այն ձայնագրվել է Led Zeppelin խմբի կողմից որպես «Black Mountain Side»[2][3]։
Ժանրի յուրաձևությունը, երաժշտության ուղղությունը և կիթառ նվագելու ոճը հիմնականում տարբերում է կիթառահարի ժողովրդականությունը և «ձեռագիրը»։ Հայտնի կիթառահարներից են Անգուս Յանգը, Ջիմի Փեյջը, Ջիմի Հենդրիքսը, Էրիկ Կլեպտոնը և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.