Կլարա Փիթերս
նկարիչ Հարավային Նիդեռլանդներից (1594-1657) / From Wikipedia, the free encyclopedia
Կլարա Փիթերս կամ Կլարա Պետերս (Clara Peeters, 1594[1][2] կամ 1587[3], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[2] - ոչ վաղ քան 1657 կամ 1636[3], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4]), ֆլամանդացի նատյուրմորտային նկարիչ Անտվերպենից, աշխատել է ինչպես Իսպանական Նիդեռլանդներում, այնպես էլ Հոլանդական Հանրապետությունում[6]։
Կլարա Փիթերս | |
---|---|
Ծնվել է | 1594[1][2] կամ 1587[3] |
Ծննդավայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[2] |
Վախճանվել է | ոչ վաղ քան 1657 կամ 1636[3] |
Մահվան վայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[4] |
Ազգություն | Ֆլամանդացիներ |
Քաղաքացիություն | Հաբսբուրգյան Նիդերլանդներ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ոճ | Ֆլամանդական բարոկկո նկարչություն |
Ժանր | նատյուրմորտ[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Նատյուրմորտ ձկներով, ոստրեներով և ծովախեցգետիններով և Նատյուրմորտ ծաղիկներով |
Clara Peeters Վիքիպահեստում |
Փիթերսը իր դարաշրջանի ամենահայտնի ֆլամանդացի կին նկարիչն է եղել և տասնյոթերորդ դարի Եվրոպայում իրենց մասնագիտությամբ աշխատող մի շարք կին նկարիչներից մեկը՝ չնայած այդ ժամանակին հատուկ էր կանանց արվեստի կրթություն ստանալու և գիլդիայի (վաճառականների միության) անդամ լինելու սահմանափակումներ[7][8]։ Փիթերսը մասնագիտացած է եղել սնունդ պատկերող նատյուրմորտների մեջ և հայտնի այն նկարիչների թվին է պատկանում, ովքեր ձևավորել են նիդերլանդական այնպիսի ավանդույթներ, ինչպիսիք են նախաճաշերի (ontbijtjes օնբայջիս), «նախաճաշի սպասքերի» ավանդույթները, սնվելու տեսարանների և հասարակ տարաների, ինչպես նաև բանկետների, «բանկետային իրերի», թանկարժեք գավաթների և թանկարժեք մետաղներից պատրաստված տարաների ավանդույթները[9]։