Իսպանական Նիդերլանդներ
From Wikipedia, the free encyclopedia
Իսպանական Նիդերլանդներ (իսպ.՝ Países Bajos españoles; հոլ.՝ Spaanse Nederlanden), այսպես են անվանել Սրբազան Հռոմի կայսրության այն մարզերի ամբողջությունը, որոնք գտնվել են պատմական Նիդերլանդների տարածքում և միության մեջ գտնվել Իսպանիայի հետ (Հաբսբուրգյան Իսպանիա) 1581-ից 1714 թվականներին։ Այս տարածաշրջանը գտնվում էր ներկայիս Բելգիայի և Լյուքսեմբուրգի տարածքում, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի որոշ հատվածներում։ Մայրաքաղաքը Բրյուսելն էր։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բրյուսել | |||
Լեզու | Հոլանդերեն, Ֆրանսերեն, Լատիներեն | |||
Կրոն | Կաթոլիկ, Բողոքականություն |
Բուրգունդյան Նիդերլանդների նախկին տարածքները ժառանգեցին ավստրիացի Հաբսբուրգները Բուրգունդյան և Վալուայի տոհմերի միավորումից հետ, որը տեղի ունեցավ Մարի Բուրգունդացու մահից հետո՝ 1482 թվականին։ Տասնյոթ պրովինցիաներից ստեղծվեց Հաբսբուրգյան Նիդերլանդները, որը 1556 թվականին կայսր Կառլ V-ը հանձնեց իսպանացի Հաբսբուրգներին։ Նիդերլանդների մի մասը անկախացավ 1581 թվականին և կոչվեց Հոլանդիայի հանրապետություն, մնացած մասը մնաց իսպանացիների տիրապետության տակ մինչև Իսպանական ժառանգության համար պատերազմը։