![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3a/Knut_2007_LKM.jpg/640px-Knut_2007_LKM.jpg&w=640&q=50)
Կնուտ (բևեռային արջ)
From Wikipedia, the free encyclopedia
Կնուտ (գերմ.՝ Knut, դեկտեմբերի 5, 2006(2006-12-05), Բեռլինի կենդանաբանական այգի, Միտտե, Բեռլին, Գերմանիա - մարտի 19, 2011(2011-03-19)[1], Բեռլինի կենդանաբանական այգի, Միտտե, Բեռլին, Գերմանիա)) բևեռային արջ, որը ծնվել է Գերմանիայում՝ Բեռլինի կենդանաբանական այգում։ Կնուտի ծնվելուն պես մայրը լքել է նրան, և մեծացրել է բուծողը։ Կնուտը նաև միակ բևեռային արջն էր, որը ծնվել և ապրել է Բեռլինի կենդանաբանական այգում։ Կնուտի մասին լուրերը տարածվեցին աշխարհով մեկ և մեծ տարածում ունեցան գրավելով զբոսաշրջիկներին և բերեցին կոմերցիոն հաջողություններ[2]։
Կնուտ | |
---|---|
![]() | |
Տեսակ | կենդանաբանական այգու կենդանի և անազատության մեջ ապրող միջատներ |
Սեռ | արու |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 2006(2006-12-05) |
Ծննդավայր | Բեռլինի կենդանաբանական այգի, Միտտե, Բեռլին, Գերմանիա |
Սատկել է | մարտի 19, 2011(2011-03-19)[1] (4 տարեկան) |
Սատկելու վայր | Բեռլինի կենդանաբանական այգի, Միտտե, Բեռլին, Գերմանիա |
![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Knut_IMG_8095.jpg/640px-Knut_IMG_8095.jpg)
Կնուտը դարձավ «Կնուտմանիա» կոչվող զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնը, և դարձավ աշխարհում հայտնի։ Կնուտի տեսքը տարածվեց խաղալիքների, տեսահոլովակների և գրքերի միջոցով, և Կնուտի շնորհիվ Բեռլինի կենդանաբանական այգու եկամուտը 2007 թվականին ավելացավ 30%-ով՝ հասնելով 5 միլիոն եվրոյի։ Սա ամենաբարձր շահույթն է եղել Բեռլինի կենդանաբանական այգու 163 տարվա պատմության մեջ[3]։
2011 թվականի մարտի 19-ին չորսամյա Կնուտը, որը տառապում էր էնցեֆալիտով, հանկարծամահ է եղել վանդակում՝ լճակ մտնելուց անմիջապես հետո։ Բայց սա միայն ենթադրություն է։ Սա ենթադրությունների մի մասն է, բայց կան նաև այլ ենթադրություններ։ Կնուտին խնամող մարդը, մահացել է 2008 թվականին և դրանից հետո նոր խնամակալ է եկելը։ Մեկ այլ ենթադրության համաձայն Կնուտը հուսահատության մեջ է ընկել այն մտքից, որ նախկին խնամակալը մահացել է, և ինքնասպան է եղել՝ խեղդվելով լճակում[4]։