Արու
From Wikipedia, the free encyclopedia
Արու (♂), օրգանիզմի սեռ, որն արտադրում է գամետ՝ սերմնահեղուկ, որը բեղմնավորման գործընթացում միաձուլվում է ավելի մեծ կանացի գամետի[1][2][3] կամ ձվաբջջի հետ։ Արական օրգանիզմը չի կարող սեռական ճանապարհով վերարտադրվել՝ առանց էգից գոնե մեկ ձվաբջջի հասանելիության, սակայն որոշ օրգանիզմներ կարող են վերարտադրվել և՛ սեռական, և՛ անսեռ եղանակներով[4]։
Արու կաթնասունների մեծ մասը, ներառյալ տղամարդիկ, ունեն Y քրոմոսոմ[5][6][7], որը ծածկագրում է ավելի մեծ քանակությամբ տեստոստերոնի արտադրություն՝ տղամարդու վերարտադրողական օրգանների զարգացման համար։ Ոչ բոլոր տեսակները կիսում են սեռը որոշող ընդհանուր համակարգ։ Շատ կենդանիների, այդ թվում մարդկանց, սեռը որոշվում է գենետիկորեն. սակայն, այնպիսի տեսակներ, ինչպիսին է Cymothoa exigua-ն, որը խեցգետնակերպ մակաբույծ է, իրականանում է այլ կերպ։ Մակաբույծը ներխուժում է ձկան բերանի խոռոչ, ներթափանցում խռիկներ, կպչում է ձկան լեզվին և սնվում նրա արյամբ։ Այս մակաբույծին նաև անվանում են «լեզվակեր ոջիլ»։ Սրանք հիմնականում ձկների լեզվին են լինում՝ օրգանիզմ են մտնում ջրի միջոցով ու կպչում լեզվի հիմքին։ Այս մակաբույծներն իրենց առջևի ժանիքներով սկսում են ներծծել արյունն ու շուտով լեզուն արյունաքամ անելով հյուծում այն, որից հետո արդեն մակաբույծի մարմինը կպչում է լեզվի մնացորդի մկաններին ու փաստորեն փոխարինում բուն լեզվին։ Որպես այդպիսին, նրանք վնասակար չեն մարդկանց համար, եթե կենդանի չբռնվեն, որի դեպքում կարող են կծել։ Ունակ են փոխելու սեռը՝ կախված մոտակայքում գտնվող էգերի թվից։ Արու բառը կարող է օգտագործվել նաև սեռին հղում կատարելու համար։