From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլա Իվանով Ֆիչև (բուլղար․՝ Никола Иванов Фичев, հայտնի է որպես Կոլյու Ֆիչետո (Кольо Фичето) կամ Ուստա Կոլյու Ֆիչետո (Уста Колю Фичето), 1800, Դրյանովո - 1881, Վելիկո Տիռնովո), բուլղարացի ճարտարապետ, 19-րդ դարի Բուլղարական վերածննդի նշանավոր ներկայացուցիչ, շինարար և քանդակագործ։
Կոլյու Ֆիչետո Никола Фичев | |
---|---|
Ծնվել է | 1800[1][2][3] |
Ծննդավայր | Դրյանովո, Գաբրովոյի մարզ, Բուլղարիա[4] |
Մահացել է | 1881[1][2][3] |
Մահվան վայր | Վելիկո Տիռնովո |
Գերեզման | Վելիկո Տիռնովո |
Քաղաքացիություն | Բուլղարիա և Օսմանյան կայսրություն |
Ազգություն | բուլղարացի |
Մայրենի լեզու | բուլղարերեն |
Երկեր | Belenski most? |
Մասնագիտություն | ճարտարապետ, շինարար, քանդակագործ և ճարտարագետ |
Kolyu Ficheto Վիքիպահեստում |
Նիկոլա Ֆիչևը ծՆվել է 1800 թվականին Բուլղարիայի Դրյանովո քաղաքում Երեք տարեկան հասակում կորցնելով հորը՝ մնացել է որբ։ 10 տարեկան հասակում սկսել է սովորել Տրյավնայում։ 17 տարեկանում նա քարտաշի արհեստ է սովորել արևմտյան Բուլղարիայի վարպետների մոտ՝ Գորիցա քաղաքի (Կորչա, ժամանակակից Ալբանիայում) շինարարական դպրոցում։ Դրանից հետո նա աշխատել է Բրացիգովոյում՝ մասնակցելով եկեղեցիների, զանգակատների ու կամուրջների շինարարությանը։ Նիկոլա Ֆիչևը 23 տարեկան հասակում դարձել է ենթավարպետ, իսկ 36 տարեկան հասակում եղել է շինարարական գիլդիայի լիիրավ անդամ։
Մայրենի բուլղարերենից բացի Կոլյու Ֆիչետոն տիրապետել է թուրքերենին և որոշակի չափով իմացել է հունարեն ու ռումիներեն, սակայն գրագետ չի եղել, չի կարողացել կարդալ ու գրել։
Ըստ լեգենդի՝ Կոլյու Ֆիչետոն հանձն է առել կամուրջ կառուցել Յանտրա գետի վրա՝ թուրք փաշային խոստանալով, որ շինարարության վրա կծախսի միայն նրա հատկացրած գումարը, որ երեք անգամ ավելի քիչ էր, քան մյուս վարպետների պահանջածը, հակառակ դեպքում փաշան կարող է գլխատել իրեն։ Նրա այս խոսքերը քանդակված են իր հուշարձանի վրա, որ տեղադրված է Վելիկո Տիռնովոյում։ Մի անգամ Կոլյու Ֆիչետոն կամրջի փորձարկման ժամանակ պառկել է նրա տակ՝ ցույց տալու համար, որ վստահ է իր սարքած կամրջի ամրության մեջ։
Կոլյու Ֆիչետոն մահացել է 1881 թվականին Վելիկո Տիռնովոյում, որտեղ էլ թաղված է։
Կալյու Ֆիչետոյի անունով է կոչվել Անտարկտիկայի հյուսիսարևելյան կողմում գտնվող սառույցով չծածկված վայրը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.