From Wikipedia, the free encyclopedia
Կոկտեյլ (անգլ.՝ cocktail), մի քանի բաղադրատարրերի միախառնումից ստացվող խմիչք։ Կոկտեյլները լինում են ալկոհոլային (ալկոհոլային խմիչք պարունակող մեկ կամ մի քանի բաղադրիչներ) և ոչ ալկոհոլային։
Կոկտեյլ | |
---|---|
Ենթատեսակ | ըմպելիք |
Mixed drinks Վիքիպահեստում |
Երեկույթները, որոնց ժամանակ կոկտեյլ են խմում, անվանում են «կոկտեյլային»։ Նման երեկույթները տարածված են դիվանագիտական և էլիտային միջավայրում[1] և նկարագրված են գեղարվեստական գրականության մեջ։
Բառի ստուգաբանությունը միանշանակ չէ, գոյություն ունի ծագման ավելի քան 20 հնարավոր վարկած։ Լայն տարածում ունեն մի քանի պատմություններ, որոնք բառի ծագումը դիտարկում են ժողովրդական ստուգաբանության տեսանկյունից։
Օքսֆորդի անգլերեն բառարանը cocktail բառի ծագումը դիտարկում է «խառնած ըմպելիք» նշանակությամբ, կապում է ԱՄՆ-ի հետ և բառի՝ այդ իմաստով առաջին հիշատակությունը նշագրում է 1803 թվականում[2], սակայն հնարավոր է նաև, որ այդ բառը ամերիկյան ծագում չունի։
Հնարավոր է՝ ծագում է ֆր.՝ coquetier բառից՝ նշանակում է «պատվանդան ձվի համար», ինչը կապվում է 1800 թվականին Նոր Օռլեանում տեղի ունեցած «Սազերակ» կոկտեյլի հայտնագործմամբ։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ ծագում է ֆր.՝ coquetel բառից, որը Բորդոյի ամրոցներում վաղուց տարածում ունեցող խառնած ըմպելիք է, որը հեղափոխության ժամանակ ֆրանսիացի սպաների կողմից ներմուծվեց Ամերիկա։
Դիտարկվում է նաև ծագումը անգլ.՝ cock tail բառից, ինչը նշանակում է «աքաղաղի պոչ»։ Այս վարկածի համաձայն՝ ըմպելիքը հայտնի է XVII դարից, պատրաստվել է «Էլ» (Cock ale) գարեջրի և աքաղաղի արգանակի հիման վրա։ Cock tail և cock ale հավանական վարկածները բացատրվում են աքաղաղի փետուրի օգտագործմամբ, ինչը կոկտեյլը կապում է աքլորակռիվների հետ (հավանաբար այդ ըմպելիքը խմելով՝ նշում էին այն աքաղաղի հաղթանակը, որն ավելի շատ փետուր էր ունենում աքլորակռվից հետո)[3][4]։
Ալկոհոլային կոկտեյլ՝ կոկտեյլ, որի բաղադրության մեջ մտնում է ալկոհոլային խմիչքների մեկ կամ մի քանի տեսակ։ Որպես կանոն՝ ալկոհոլային կոկտեյլները պատրաստվում են բարում՝ արհեստավարժ բարմենի կողմից։
Ալկոհոլային խմիչքների շարքում առանձնացնում են 3 մեծ խմբեր, չնայած նման տարանջատումը չի հանդիսանում սպառիչ, և շատ կոկտեյլներ կարող են չներառվել այս խմբերից և ոչ մեկում.
Գոյություն ունեն ինչպես ավանդական կոկտեյլների բազմաթիվ տեսակներ (պունշ և ֆլիպ կոկտեյլները հայտնի են XVII դարից), այնպես էլ ոչ վաղ անցյալում հայտնի դարձած կամ առանձին խմբում ընդգրկված կոկտեյլներ՝ պունշ, ֆլիպ, հայբոլ, քոբլեր, քոլինզ, ջուլեպ, կոկտեյլ սաուեր, շերտավոր կոկտեյլներ, էգգ-նոգ և այլն։ Ժամանակի ընթացքում կոկտեյլների բաղադրությունը կարող է փոխվել. էգգ-նոգը ֆլիպից տարբերվում է սերուցքի ավելացմամբ, բայց վերջին տասնամյակներին սերուցքը մտել է նաև ֆլիպների շարքին դասակարգվող կոկտեյլների բաղադրության մեջ։
Բացի կոնկրետ տեսակներից, կոկտեյլները կարող են դասակարգվել ըստ հիմնական ալկոհոլային ըմպելիքի (կոկտեյլներ՝ օղու, ջինի, վիսկիի, բրենդիի, տեկիլայի, ռոմի, լիկյորի, գինու, փրփրուն գինու, ինչպես նաև գարեջրի հիման վրա)։
Ալկոհոլային կոկտեյլները մեծ մասամբ պատրաստում են թունդ ալկոհոլային խմիչքների՝ ջինի, վիսկիի կամ ռոմի հիման վրա, վերջին շրջանում մեծ տարածում են գտել օղու և տեկիլայի հիման վրա պատրաստված կոկտեյլները։ 1833 թվականից պահպանված բաղադրատոմսը, որի վրա գրված է «կոկտեյլ», առաջարկում է ջրի հետ խառնել ցանկացած թունդ ըմպելիք (բրենդի, ջին, ռոմ)՝ 1-ը 2-ի հարաբերակցությամբ, ավելացնել շաքարավազ և մշկընկույզ։
Ավելի քիչ տարածում ունեն գինու կամ գարեջրի հիման վրա պատրաստված կոկտեյլները։ Բացի դրանից, որպես բաղադրիչ՝ կիրառվում են տարատեսակ լիկյորներ, հյութեր, կաթ (կամ սերուցք) և համային հավելումներ՝ մեղր, համեմունքներ, սոուսներ և այլն։
Ի տարբերություն այլ խառնած ըմպելիքների՝ կոկտեյլների բաղադրատոմսերում ընդունված չէ նշել բաղադրատարրերի հստակ քանակը։ Ներկայացվում են միայն հիմնական մասերի չափաբաժինները (½,¼,¾ և այլն)։ Մեկ գավաթ կոկտեյլի ծավալը, որպես կանոն, չի գերազանցում 75-100 մլ֊ը (սա չի վերաբերում լոնգ դրինքին)։
Կախված այն հանգամանքից, թե որքան հեշտ են միմյանց խառնվում կոկտեյլի բաղադրիչները, պատրաստման համար ամենահաճախը կիրառում են հետևյալ եղանակները[5]։
Առանձին բաղադրիչների մշակում․
Հաճախ կոկտեյլով գավաթները զարդարում են ցիտրուսի կտորներով և այլն։ Ըմպելիս հաճախ օգտվում են ծղոտից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.