Կոնեկտիկուտ (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Կոնեկտիկուտ (անգլերեն՝ Connecticut River), Ամերիկայի Միացյալ Նահանգների Նոր Անգլիա տարածաշրջանի ամենաերկար գետը։ Ունի մոտավորապես 660 կիլոմետր (406 մղոն) երկարություն։ Սկիզբ է առնում Կանադայի հետ ԱՄՆ-ի ունեցած պետական սահմանի մերձակայքում և հոսելով դեպի հարավ ու անցնելով ամերիկյան չորս նահանգներով՝ թափվում է Ատլանտյան օվկիանոսի Լոնգ Այլենդ նեղուցը[4]։ Գետի ջրահավաք ավազանն ընդգրկում է ամերիկյան հինգ նահանգ և կանադական մեկ պրովինցիա (Քվեբեկի պրովինցիան)՝ ընդհանուր առմամբ 29,1 հազար քառակուսի կիլոմետր (շուրջ 1.1260 քառակուսի մղոն) տարածք[5]։ Կոնեկտիկուտն ունի 148 վտակ, որոնցից 38-ը համարվում են խոշոր գետեր[6]։ Գետը յուրաքանչյուր վայրկյան Լոնգ Այլենդ նեղուց է լցնում մոտավորապես 19.600 խորանարդ մետր ջուր՝ այդպիսով ապահովելով այդ նեղուցի քաղցրահամ ջրի շուրջ 70%-ը[6][7]։
Կոնեկտիկուտ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 660 կմ |
Ավազանի մակերես | 29 137 կմ² |
Ջրի ծախս | 521 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Լոնգ Այլենդ (նեղուց)[1] |
Կոորդինատներ | 45°14′15″ հս․. լ. 71°12′00″ ամ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Chicopee River?, White River?, Millers River?, Farmington River?, Ottauquechee River?, Westfield River?, Ammonoosuc River?, Ashuelot River?, Black River?, Deerfield River?, Falls River?, Rivière Hall?, Passumpsic River?, Waits River?, West River?, Manhan River?, Nulhegan River?, Upper Ammonoosuc River? և Mohawk River? |
Երկիր | Նյու Հեմփշիր |
Երկրամաս | Կոնեկտիկուտ[2][3][1], Մասաչուսեթս[2][1], Վերմոնտ[2][1] և Նյու Հեմփշիր[2][1] |
Ջրահավաք | Connecticut River basin? |
Կոնեկտիկուտի գետահովիտը բարենպաստ պայմաններ է ընձեռում գյուղատնտեսությամբ զբաղվելու և այն զարգացնելու համար։ Միաժամանակ՝ այստեղ կազմավորվել են քաղաքային մի շարք ագլոմերացիաներ (մասաչուսեթսյան Սփրինգֆիլդի և Կոնեկտիկուտ նահանգի վարչական կենտրոն Հարթֆորդի ագլոմերացիաները), որոնցում ընդհանուր առմամբ ապրում է մոտավորապես երկու միլիոն մարդ։