ռուս նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտին Ալեքսանդրովիչ Տրուտովսկի (ռուս.՝ Константин Александрович Трутовский, 28 հունվարի (9 փետրվարի), 1826, Կուրսկ, Ռուսական կայսրություն – 17 (29) մարտի, 1893, Յակովլևկա, Օբոյանի գավառ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս ժանրային գեղանկարիչ, Նիկոլայ Գոգոլի, Միխայիլ Լերմոնտովի, Իվան Կռիլովի ստեղծագործությունների նկարազարդող[2][3][4], Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս[5][6], Ջրանկարիչների բելգիական թագավորական միության անդամ[7]։
Կոնստանտին Տրուտովսկի ռուս.՝ Константин Трутовский | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28 (փետրվարի 9), 1826 |
Ծննդավայր | Կուրսկ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 17 (29), 1893 (67 տարեկան) |
Մահվան վայր | Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | ճարտարագետ և նկարիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | ժանրային նկարչություն |
Konstantin Trutovsky Վիքիպահեստում |
Կոնստանտին Տրուտովսկին Ֆեոդոր Դոստոևսկու առաջին հայտնի դիմանկարի հեղինակն է. վերջինս Տրուտովսկուց երկու տարի առաջ[8] ավարտել էր Գլխավոր ինժեներական ուսումնարանի սպայական դասընթացները[9][10] փոխ-տեղակալի կոչումով[11]։
Կոնստանտին Տրուտովսկին ծնվել է 1826 թվականի հունվարի 28-ին (նոր տոմարով՝ փետրվարի 9-ին) Կուրսկում։
Նախնական կրթությունն ստանալով Խարկովի ուսումնական հաստատություններից մեկում՝ 1839 թվականին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ[12], որտեղ սովորել է Նիկոլաևյան ինժեներական ուսումնարանում[9][10]՝ այդ ժամանակ արդեն մեծ սեր ցուցաբերելով արվեստի նկատմամբ։
1845 թվականին ավարտելով այդ ուսումնական հաստատության դասընթացն ու սպայական դասընթացները[8]՝ թողնվել է այնտեղ որպես դասուսույց և սկսել է հաճախել դասերի Գեղարվեստի կայսերական ակադեմիայում, որտեղ աշակերտել է Ֆեոդոր Բրունիին և պատրաստվել է դառնալ պատմական գեղանկարիչ, թեև ավելի մեծ ձգտում է ունեցել դեպի ժանրային գեղանկարչությունը։
1849 թվականին մեկնել է հայրենի կալվածք, որտեղ ժողովրդի կենցաղն այնպիսի խոր տպավորություն է թողել նրա վրա, որ դարձել է նրա հետագա աշխատանքների հիմնական թեման։ Շուտով նա թոշակի է անցել և բնակություն հաստատել գյուղում և միայն երբեմն մեկնել Մոսկվա ու Սանկտ Պետերբուրգ՝ տանելով իր նկարները։
1861 թվականին «Շուրջպար Մալոռոսիայում» (ռուս.՝ «Хоровод в Малороссии», պահվում է Տրետյակովյան պատկերասրահում) նկարի համար Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կողմից արժանացել է ակադեմիկոսի կոչման։ 1871 թվականից մինչև 1881 թվականը Տրուտովսկին՝ որպես տեսուչ, ծառայել է Մոսկվայի գեղանկարչության և քանդակագործության ուսումնարանում, ապա կրկին ապրել ու աշխատել է իր կալվածքում։
Կոնստանտին Տրուտովսկին ստեղծել է մեծ թվով նկարներ, ջրանկարներ ու մատիտանկարներ։ Ուկրաինական հասարակ ժողովրդի կյանքի տեսարաներից բացի նա պատկերել է մանր կալվածատերերի կյանքը՝ իր այդ աշխատանքներում ցուցաբերելով իր դիտողականությունը, սրամտությունն ու պոետական զգացումը։ Սակայն նկարչական ոչ պատշաճ պատրաստվածությունն ու շտապողականությունը հաճախ նվազեցնում են լավ մտահղացված ու կատարված աշխատանքները, որոնցից կարելի է նշել «Ծեսերգեր Մալոռոսիայում» (ռուս.՝ «Колядки в Малороссии», Տրետյակովյան պատկերասրահ), «Աշխատանքի ժամին» (ռուս.՝ «В рабочую пору», գտնվում է Մոսկվայում՝ Կոզմա Սոլդատյոնկովի հավաքածուում), «Սորոչինյան տոնավաճառ» (ռուս.՝ «Сорочинская ярмарка»), «Ժամադրություն» և «Կալվածատեր քաղաքական գործիչներ» նկարներն ու «Ճաշից հետո, ամառային ժամանակ» (ռուս.՝ «После обеда, в летнюю пору») և «Բարերարներ» («Благодетели», Տրետյակովյան պատկերասրահ) ջրանկարները[13]։
Կոնստանտին Տրուտովսկին մահացել է 1893 թվականի մարտի 27-ին (նոր տոմարով՝ մարտի 29) Յակովլևկա հայրենի կալվածքում։ Թաղվել է Օբոյանի Բոգորոդիցկի-Զնամենսկի արական վանքում, որ ամբողջովին ավերվել է բոլշևիկների կողմից 1924 թվականին[14]։
Կոնստանտին Տրուտովսկին ամուսնացած է եղել հայտնի քննադատ և հասարակական գործիչ Սերգեյ Ակսակովի զարմուհու՝ Սոֆյա Ալեքսեևնա Սամբուրսկայայի հետ։ Նրա որդին՝ Վլադիմիր Կոնստանտինովիչը (1862-1930), եղել է արվեստաբան, դրամագետ, Մոսկվայի հնագիտական միության քարտուղար[15], ամուսնացած է եղել սուրբ Սերաֆիմ Սարովսկու զարմուհու՝ Ալեքսանդրա Վլադիմիրովնա Մոշնինայի հետ և ունեցել է երկու դուստր՝ Նադինն ու Նատաշան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.