հայ ինժեներ-կոնստրուկտոր From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտին Տիգրանի Ալթունյան (փետրվարի 16, 1913, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 1990), հայ ինժեներ-կոնստրուկտոր, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1960), Հայաստանի ճարտարապետների միության անդամ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։
Կոստանդին Ալթունյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1913 |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1990 (77 տարեկան) |
Կրթություն | ՀԱՊՀ (1937) |
Աշխատավայր | Երևաննախագիծ |
Պարգևներ | |
Անդամություն | Հայաստանի ճարտարապետների միություն |
1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1944-1958 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի բնակ-քաղաքացիական շինբաժնի պետ, 1961-1968 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի տնօրեն[2]։ Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Հայարդնախագծում», համամիութենական «Սպորտնախագիծ» ինստիտուտում[1]
Եղել է վերակառուցվող եկեղեցիների կոնստրուկտորական հարցերով Էջմիածնի կաթողիկոսարանի խորհրդական, ղեկավարել Էջմիածնի Մայր տաճարի ամրացումը։
Արժանացել է պետական և կառավարական պարգևների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.