Կուլոն (չափման միավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Կուլոն (նշանակումը՝ Կլ, C), էլեկտրական լիցքի (էլեկտրականության քանակի) չափման միավոր Միավորների միջազգային համակարգում։ Անվանված է ֆրանսիացի ֆիզիկոս և ճարտարագետ Շարլ Կուլոնի պատվին։
- էլեկտրականության քանակի (էլեկտրական լիցքի) միավորը Միավորների միջազգային համակարգում (ՄՀ)։ Կրճատ նշանակվում է կ (միջազգային նշանակումը՝ C)։ 1 Կ. էլեկտրականության այն քանակն է, որն անցնում է հաղորդիչի լայնական հատույթով 1 վրկ–ում 1 ա անփոփոխ հոսանքի դեպքում (1Կ. = 1 ա • վրկ)։ 1Կ. = 3 • 109 CGSE միավոր = 0,1 CGSM միավոր։
- Էլեկտրական շեղման հոսքի (էլեկտրական ինդուկցիայի հոսքի) միավորը ՄՀ–ում։ 1 Կ. էլեկտրական շեղման հոսքն է 1 կ ազատ լիցք պարունակող փակ մակերևույթի միջով։ 1Կ. ≈ 4π • 3 • 109 CGSE միավոր = 0,4π CGSM միավոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 6)։ |
Սա ստանդարտացման կամ չափման մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |