քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Կրեատին (ֆր.՝ creatine, հուն․՝ χρεας՝ միս), N—մեթիլ-գուանիդինքացախաթթու, օրգանական նյութ։ Մոլային զանգվածը՝ 131, 44, հալման ջերմաստիճանը՝ 315 °C։ Լուծվում է տաք ջրում, քիչ քանակությամբ նաև սպիրտում, չի լուծվում եթերում։ Հանքային թթուների ազդեցության տակ վեր է ածվում լակտամի՝ կրեատինինի։ Հիմնային միջավայրում կրեատինը քայքայվում է միզանյութի և մեթիլգլիցինի։ Կրեատինը բացահայտել է (1835 թվական) ֆրանսիացի գիտնական Մ. Շևրյոլը՝ կծկվող մկանների մզվածքում։ Պարունակվում է բոլոր ողնաշարավոր կենդանիների մկաններում, քիչ քանակությամբ՝ նաև նյարդային հյուսվածքներում, արյան մեջ, լյարդում, երիկամներում։ Օրգանիզմում կրեատինիի կենսասինթեզն իրականանում է գլիցին, արգինին և մեթիոնին ամինաթթուներից։
Կրեատին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₄H₉N₃O₂ |
Մոլային զանգված | 2,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 57-00-1 |
PubChem | 586 |
EINECS համար | 200-306-6 |
SMILES | CN(CC(=O)O)C(=N)N |
ЕС | 200-306-6 |
RTECS | MB7706000 |
ChEBI | 566 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.