իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Քրիստիան Դանիել Անսալդի (իսպ.՝ Cristian Daniel Ansaldi, սեպտեմբերի 20, 1986[1][2][3][…], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Ինտերնացիոնալ» ակումբի ձախ պաշտպան, որ վարձավճարով հանդես է գալիս «Տորինո» ակումբում։
Քրիստիան Անսալդի իսպ.՝ Cristian Ansaldi | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ազգությունը | արգենտինացի | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Արգենտինա | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 20, 1986[1][2][3][…] (38 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա | |||||||||||||||||||||||
Հասակ | 181 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 76 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | ձախ պաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Տորինո | |||||||||||||||||||||||
Համար | 15 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Քրիստիան Անսալդին իր կարիերան սկսել է 2005 թվականին, «Նյուելլս Օլդ Բոյզ» ակումբում։
2008 թվականի հունվարին տեղափոխվել է Կազանի «Ռուբին» ակումբ՝ կնքելով հինգ տարվա պայմանագիր. տրանսֆերի արժեքը կազմել է 3,6 միլիոն եվրո։ Նա հանդես է եկել ձախ և աջ պաշտպանների դիրքերում։ Նախքան «Ռուբին» ակումբի կազմում խաղալը նա չէր խաղացել աջ պաշտպանի դիրքում։
2010 թվականի հունիսին նա «Ռուբին» ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2013 թվականի ամառ[4]։ 2012 թվականի հունվարին նա կրկին երկարաձգել է «Ռուբին» ակումբի հետ պայմանագրի ժամկետը, այս անգամ՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը[5]։
2012 թվականի հուլիսի 29-ին՝ «Ալանիա» ակումբի հետ խաղում Կրիստիանն անցկացրել է իր 100-րդ խաղը «Ռուբին» ակումբում։
2013 թվականի օգոստոսին Անսալդին 6 միլիոն եվրոյով[6] տեղափոխվել է «Զենիթ» ակումբ[7]՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[8]։ 2013 թվականի օգոստոսի 17-ին՝ Մախաչկալայի «Անժի» ակումբի դեմ խաղում նա «Զենիթի» կազմում կատարել է իր նորամուտը Ռուսաստանի առաջնությունում և գրավել հակառակորդի դարպասը։
2014 թվականի հուլիսի 28-ին «Զենիթ» ակումբի պաշտպան Կրիստիան Անսալդին ժամանել է մադրիդյան «Ատլետիկո» ակումբ՝ անցնելու բժշկական զննություն։ Սկզբում նախատեսվում էր, որ խաղացողն իսպանական ակումբ կտեղափոխվի 7 միլիոն եվրոյով[9], սակայն ակումբները համաձայնության են եկել, որ Անսալդին իսպանական ակումբում հանդես կգա վարձավճարով մեկ տարի ժամկետով[10]։ Նոր ակումբի կազմում նա իր նորամուտը կատարել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության՝ «Ռեալ Մադրիդ» ակումբի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 64-րդ րոպեին[11]։ Իսպանիայի առաջնությունում նա անցկացրել է ընդամենը 7 խաղ, քանի որ վնասվածք էր ստացել[12]։ 2015 թվականի հունիսին նա վերադարձել է «Զենիթ» ակումբ[13]։
Օգոստոսի 31-ին Անսալդին վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ջենոա» ակումբ[14]։ Վարձավճարային պայմանագրի ժամկետի ավարտից հետո «Ջենոա» ակումբը գնել է նրա տրանսֆերը[15], որից հետո ֆուտբոլիստը տեղափոխվել է Միլանի «Ինտեր» ակումբ։
2009 թվականի նոյեմբերին Անսալդին հրավիրվել է Արգենտինայի հավաքական[16]։ Նա իր նորամուտը հավաքականի կազմում կատարել 2009 թվականի նոյեմբերի 15-ին՝ Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում(1:2)։ Անսալդին դաշտում անցկացրել է 90 րոպե և վաստտակել դեղին քարտ[17]։ 2013 թվականի հունվարի 23-ին նա հրավիրվել է հավաքական՝ մասնակցելու շվեդների դեմ ընկերական խաղին[18]։ Հուլիսի 31-ին նա մասնակցել է Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղին[19]։ 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ Խորվաթիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Անսալդին խփել է իր առաջին գոլը հավաքականում, իսկ խաղն ավարտվել է Արգենտինայի հավաքականի հաղթանակով (2:1)[20]։
Ըստ Անսալդիի խոսքերի՝ ինքը հոր հետ ֆուտբոլով զբաղվել սկսել է 8 տարեկանում։ Անսալդին ունի եղբայր, որը իրենից փոքր է 3 տարով և նույնպես ֆուտբոլիստ է[21]։ 2008 թվականի դեկտեմբերին Անսալդին ամուսնացել է. կնոջ անունը Լյուսիլա է, ում հետ ծանոթացել է պատանեկան տարիներին[22]։ Նրանք ունեն 3 երեխա՝ երկու երկվորյակ դուստրեր և մեկ որդի՝ Մայքլ Քրիստոֆերը[23][24]։
Ելույթներ | Լիգա | Գավաթ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Նյուելլս Օլդ Բոյզ | Պրիմերա-Դիվիզիոն | 2005/06 | 7 | 0 | — | — | 7 | 0 | ||
2006/07 | 10 | 2 | — | — | 10 | 2 | ||||
2007/08 | 12 | 0 | — | — | 12 | 0 | ||||
Ընդհանուր | 29 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 29 | 2 | ||
Ռուբին | Պրեմիեր Լիգա | 2008 | 27 | 1 | 1 | 0 | — | 28 | 1 | |
2009 | 25 | 1 | 2 | 0 | 5 | 0 | 32 | 1 | ||
2010 | 20 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 25 | 0 | ||
2011/12 | 27 | 0 | 1 | 0 | 7 | 1 | 35 | 1 | ||
2012/13 | 25 | 0 | 1 | 0 | 9 | 0 | 35 | 0 | ||
2013/14 | 4 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 0 | ||
Ընդհանուր | 128 | 2 | 6 | 0 | 27 | 1 | 161 | 3 | ||
Զենիթ | Պրեմիեր Լիգա | 2013/14 | 9 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 13 | 1 |
2015/16 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | ||
Ընդհանուր | 9 | 1 | 1 | 0 | 4 | 0 | 14 | 1 | ||
Ատլետիկո Մադրիդ (վարձավճար) | Լա Լիգա | 2014/15 | 7 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 8 | 0 |
Ընդհանուր | 7 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 8 | 0 | ||
Ջենոա (վարձավճար) | Սերիա Ա | 2015/16 | 24 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 25 | 0 |
Ընդհանուր | 24 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 25 | 0 | ||
Ամբողջ կարիերա | 197 | 5 | 9 | 0 | 31 | 1 | 237 | 6 |
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցություն | Այլ |
1 | 14 նոյեմբերի 2009 | Իսպանիա | 1:2 | - | Ընկերական խաղ | 41' |
2 | 5 հունիսի 2011 | Լեհաստան | 1:2 | - | Ընկերական խաղ | |
3 | 6 փետրվարի 2013 | Շվեդիա | 3:2 | - | Ընկերական խաղ | 61' |
4 | 13 նոյեմբերի 2014 | Խորվաթիա | 2:1 | 1 | Ընկերական խաղ | 49' 77' |
5 | 19 նոյեմբերի 2014 | Պորտուգալիա | 0:1 | - | Ընկերական խաղ | 30' 73' |
Ընդհանուր՝ 5 խաղ/ 1 գոլ, 2 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 3 պարտություն
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.