![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c1/Cristobalite-Fayalite-40048.jpg/640px-Cristobalite-Fayalite-40048.jpg&w=640&q=50)
Կրիստոբալիտ
From Wikipedia, the free encyclopedia
Կրիստոբալիտ Մեքսիկայի Սան Կրիստոբալ (San Cristobal) հանքավայրի անունով, միներալ։ Քիմիական կազմը՝ ։ Պոլիմորֆ ձևափոխություններն են՝
—կրիտոբալիտ (խորանարդային համակարգ) և
—կրիստոբալիտ (տետրագոնային համակարգ)։
-կրիտոբալիտը կայուն է 1470 °C-ից բարձր ջերմաստիճանում, պաղելիս փոխակերպվում է տրիդիմիտի, իսկ վերջինս՝ քվարցի։ Արագ պաղելիս
—կրիստոբալիտը 180 °C—275 °C-ում փոխարկվում է
—կրիստոբալիտի։ Կրիստոբալիտը առաջացնում է օքտաէդրիկ բյուրեղներ, թեփուկավոր, սֆերոլիթային, թելավոր ագրեգատներ։ Անգույն է, սպիտակ։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 5—7, խտությունը
—կրիստոբալիտի՝ 2222 կգ/քմ3,
—կրիստոբալիտը՝ 2292 կգ/քմ3։ Հանդիպում է էֆուզիվ ապարներում (տրախիտներում, դացիտներում, հրաբխային տուֆերում), ինչպես նաև թերմալ-մետամորֆացված ավազաքարերում, մագնեզիտի երակներում։
Կրիստոբալիտ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | SiO₂ |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 4.DA.15[1] |
Դանա դասակարգում | 75.1.1.1 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | տետրագոնային համակարգ[1] |
Ենթակատեգորիա | դիոքսոսիլիկատային հանքանյութեր և cristobalite structural group?[2] |