From Wikipedia, the free encyclopedia
ՀԱՆ-17 (ռուս.՝ АГС-17), 30 մմ-ոց հաստոցային ավտոմատ նռնականետ, նախատեսված է թաքստոցներից դուրս, բաց խրամատներում ու տեղանքի բնական ծալքերի ետևում տեղավորված հակառակորդի կենդանի ուժը և կրակային միջոցները ոչնչացնելու համար։ Նռնականետից հրաձգություն կատարելու ժամանակ օգտագործում են բեկորային նռնակով ՎՈԳ-17 կրակոց։
ՀԱՆ-17 | |
---|---|
Տեսակ | զենքի մոդել |
Ենթատեսակ | automatic grenade launcher? |
Երկիր | ԽՍՀՄ[1] |
Ծառայության ընդունման տարի | 1970 |
Պատերազմներ | Աֆղանական պատերազմ, Nicaraguan Civil War?[2], Քաղաքացիական պատերազմ Տաջիկստանում[2], Առաջին չեչենական պատերազմ[2], Երկրորդ չեչենական պատերազմ[2], Ռուս-վրացական պատերազմ[2], Զինված բախում Ուկրաինայի արևելքում[2], Սիրիայի քաղաքացիական պատերազմ[2] և 44-օրյա պատերազմ[2] |
Ստեղծող | Սարքաշինության կոնստրուկտորական բյուրո և Q56315179? |
Արտադրող | Vyatskiye Polyany Machine-Building Plant? |
Փամփուշտի տեսակ | 30×29mm? և 30 x 29 mm?[1] |
ՀԱՆ-17 նռնականետը մշակել է ОКБ-16 կոնստրուկտորների խումբն Ալեքսանդր Կորնյակովի գլխավորությամբ[3] (Ա. Կորնյակով, Վ. Նեմենով, Ա. Նոսով, Ա. Նուդելման, Օ. Պրյանիշնիկով, Յու. Պուխով, Արոն Ռիխտեր. և այլք)։ 1971 թվականին ընդունվել է խորհրդային բանակի սպառազինության մեջ։
ԿԲԱ-117-ը ԱԳ-17 նռնականետի ուկրաինական անալոգն է, որը ստեղծել է «Артиллерийское вооружение» կոնստրուկտորային բյուրոն[4]։ Այն նախատեսված է զրահափոխադրիչների և զրահակատերների մարտական մոդուլի վրա տեղադրման համար։ 2014 թվականի սկզբին սկսվել է հետևակային տարբերակի մշակումը[5][6][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.