From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի 2003 թվականի նախագահական ընտրություններ, ՀՀ Նախագահի 4-րդ ընտրություններ։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, ընտրություններն անցկացվեցին Նախագահի լիազորությունների ավարտին նախորդող 50-րդ օրը՝ 2003 թ. փետրվարի 19-ին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայաստանի նախագահական ընտրություններ (2003) | ||||
---|---|---|---|---|
փետրվարի 19, 2003 և մարտի 5, 2003 | ||||
Թեկնածու | Ռոբերտ Քոչարյան | Ստեփան Դեմիրճյան | ||
Կուսակցություն | Անկուսակցական | ՀԺԿ | ||
Ձայներ | 1,044,591 (67.45%) |
504,011 (32.55%) |
||
| ||||
Տեսակ | Հայաստանի նախագահի ընտրություններ | |||
| ||||
Պաշտոն | Հայաստանի Նախագահ | |||
| ||||
Թեկնածուներ | Ռոբերտ Քոչարյան | |||
| ||||
Հաղթող | Ռոբերտ Քոչարյան | |||
| ||||
Նախորդ | 1998 | |||
| ||||
Հաջորդ | 2008 |
ՀՀ Նախագահի ընտրությունների հիմնարար դրույթները սահմանվեցին 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով, իսկ ընտրությունների անցկացման մանրամասն ընթացակարգը սահմանվեց 1998 թ. մայիսի 30-ին ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքով։
Առաջադրվեցին հետևյալ թեկնածուները՝
Ազգանուն, անուն, հայրանուն | Կուսակցական պատկանելություն | Առաջադրման ձևը |
---|---|---|
Ռուբեն Հովսեփի Ավագյան | «Միավորված հայեր» կուսակցություն | «Միավորված հայեր» կուսակցության կողմից |
Արտաշես Մամիկոնի Գեղամյան | «Ազգային միաբանություն» կուսակցություն | «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից |
Վլադիմիր Սարգսի Դարբինյան | Հայաստանի կոմունիստական կուսակցություն | Հայաստանի կոմունիստական կուսակցության կողմից |
Ստեփան Կարենի Դեմիրճյան | Հայաստանի ժողովրդական կուսակցություն | Հայաստանի ժողովրդական կուսակցության կողմից |
Արամ Ռաֆիկի Կարապետյան | Անկուսակցական | «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության կողմից |
Պարույր Արշավիրի Հայրիկյան | «Ազգային ինքնորոշում միավորում» | «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության կողմից |
Արամ Սերգեյի Հարությունյան | «Ազգային համաձայնություն» կուսակցություն | «Ազգային համաձայնություն» կուսակցության կողմից |
Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյան | «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցություն | «Ժառանգություն» ազգային-ազատական կուսակցության կողմից |
Պետրոս Ստեփանի Մակեյան | «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն | «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության կողմից |
Վազգեն Միքայելի Մանուկյան | «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն | «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության կողմից |
Գառնիկ Գևորգի Մարգարյան | «Հայրենիք ու պատիվ միություն» կուսակցություն | Քաղաքացիական նախաձեռնությամբ |
Արշակ Ավետիսի Սադոյան | «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն | «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության կողմից |
Արամ Գասպարի Սարգսյան | Հայաստանի դեմոկրատական կուսակցություն | Հայաստանի դեմոկրատական կուսակցության կողմից |
Արամ Զավենի Սարգսյան | «Հանրապետություն» կուսակցություն | «Հանրապետություն» կուսակցության կողմից |
Ռոբերտ Սեդրակի Քոչարյան | Անկուսակցական | Քաղաքացիական նախաձեռնությամբ |
Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, Միավորված աշխատանքային կուսակցությունը, «Հզոր հայրենիք» կուսակցությունը, Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին։
Թեկնածուներ Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանը չգրանցվեց վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի չհանդիսանալու պատճառաբանությամբ։
Ընտրություններից առաջ թեկնածուներ Պետրոս Ստեփանի Մակեյանը, Արամ Զավենի Սարգսյանը և Արշակ Ավետիսի Սադոյանը հայտնեցին ինքնաբացարկ և հայտարարեցին Ստեփան Դեմիրճյանին սատարելու մասին, իսկ Վլադիմիր Սարգսի Դարբինյանը և Պարույր Արշավիրի Հայրիկյանը հայտնեցին ինքնաբացարկ և հայտարարեցին Արտաշես Գեղամյանին սատարելու մասին։
Թեկնածուներ Արամ Գասպարի Սարգսյանը և Գառնիկ Գևորգի Մարգարյանը ընտրապայքարից դուրս չեկան, սակայն հայտարարեցին Ստեփան Դեմիրճյանին սատարելու մասին։
Այսպիսով, գրանցվեց և քվեարկվեց 9 թեկնածու։
Ընտրողների ընդհանուր թիվը՝ ըստ ընտրողների ցուցակի՝2315410
1 | Ռուբեն Հովսեփի Ավագյան | ||||
2 | Արտաշես Մամիկոնի Գեղամյան | ||||
3 | Ստեփան Կարենի Դեմիրճյան | ||||
4 | Արամ Ռաֆիկի Կարապետյան | ||||
5 | Արամ Սերգեյի Հարությունյան | ||||
6 | Վազգեն Միքայելի Մանուկյան | ||||
7 | Գառնիկ Գևորգի Մարգարյան | ||||
8 | Արամ Գասպարի Սարգսյան | ||||
9 | Ռոբերտ Սեդրակի Քոչարյան | ||||
Անվավեր քվեաթերթիկներ | |||||
Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|
Մասնակցություն | |||||
Անճշտությունների չափը |
Այսպիսով, թեկնածուներից և ոչ մեկը չստացավ վավեր ձայների կեսից ավելին։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, քվեարկության օրվան հաջորդող 14-րդ օրը՝ մարտի 5-ին, անցկացվեց ընտրությունների երկրորդ փուլ։
Հիմնական հոդված՝ ՀՀ Նախագահի 2003 թվականի ընտրությունների երկրորդ փուլ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.