From Wikipedia, the free encyclopedia
Հագենդրա Տափա Մագար (հոկտեմբերի 4, 1992, Բագլունգ - հունվարի 17, 2020[1], Պոկհարա, Kaski District[2]), Նեպալի բնակիչ, որը 2010 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 2011 թվականի հունիսի 12-ն աշխարհի ամենացածրահասակ մարդն էր։ Նրա հասակը 67,08 սանտիմետր է[3]։ Մագարը գաճաճ է։
Հագենդրա Տափա Մագար նեպալ.՝ खगेन्द्र थापामगर | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1992 |
Ծննդավայր | Բագլունգ |
Մահացել է | հունվարի 17, 2020[1] (27 տարեկան) |
Մահվան վայր | Պոկհարա, Kaski District[2] |
Քաղաքացիություն | Նեպալ |
Կրոն | բուդդայականություն |
Khagendra Thapa Magar Վիքիպահեստում |
2010 թվականի հոկտեմբերի 14-ին՝ չափահաս դառնալուց հետո, Մագարը, որը ճանաչում է ստացել իբրև աշխարհի ամենացածրահասակ դեռահաս, Էդվարդ Նինյո Հերնանդեսից խլել է աշխարհի ամենափոքր մարդու տիտղոսը, որի հասակը 70 սանտիմետր է[4]։
2011 թվականի հունիսի 12-ին ամենացածրահասակ մարդու տիտղոսն ստացել է Ֆիլիպիններում ծնված Ջունրի Բալուինգը, որի հասակը 56 սանտիմետր է[5]։
Մագարը ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 14-ին Նեպալի Բագլունգ շրջանում[3]։ Հայրը Ռուփ Բահադուրն է, մայրը՝ Դանա Մայա Տափա Մագարը։ Գյուղի բնակիչները Մագարին տվել են «փոքրիկ Բուդդա» մականունը։ Ծնվելու ժամանակ կշռել է 600 գրամ, իսկ մահվան պահին՝ 5,5 կիլոգրամ։
2008 թվականի մայիսին Մագարը հայտնվել է բրիտանական «Channel 4» հեռուստաալիքի «Ես և աշխարհի ամենափոքրիկ մարդը» վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորը Մարկ Դոլանն է[6]։
Նրա մասին պատմությունը հայտնվել է ուկրաինական «Inside Out» գիտահանրամատչելի ծրագրում, որի մշտական հաղորդավարը 2010 թվականից ի վեր հայտնի լուսանկարիչ և ճանապարհորդ Դմիտրի Կոնստանտինովիչ Կոմարովն է։
Մագարը մահացել է 2020 թվականի հունվարի 17-ին թոքերի բորբոքումից, որի մասին հայտնել է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը[7]։
«Հագենդրան արագորեն գրավել է հանրության ուշադրությունը և 2011 թվականին զբոսաշրջության ոլորտում նշանակվել Նեպալի բարի կամքի դեսպան», - հայտնում է կայքը։
«Ընկերների խոսքով՝ Հագենդրան վերջին շրջանում պայքարել է սրտի, շնչարգելքի (ասթմա) և թոքաբորբի հետ կապված խնդիրների դեմ։ Հունվարի 16-ին նա տեղափոխվել է Նեպալի «Manipal» հիվանդանոց և մահացել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին», - նշվում է կայքում։
Ներկայումս ամենակարճահասակ մարդու կոչումն անցել է Կոլումբիայի բնակիչ Էդուարդ Նինյո Էռնանդեսին, որի հասակը 70,21 սանտիմետր է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.