բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Հաճարենի կամ հաճարածառ, հաճարի (լատին․՝ Fagus), հաճարազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։
Հաճարենի | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Fagus
L., 1753
|
||||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||||
Fagus sylvatica L. — Հաճարենի անտառային | ||||||||||||||
|
Ստվերադիմացկուն է, խոնավասեր, ջերմասեր, զգայուն հողի խոնավության նկատմամբ։ Առաջացնում է մաքուր և խառն անտառներ։ Ապրում է 350-400 տարի։ Ունի ամուր, ծանր, լավ հղկվող բնափայտ, որն օգտագործվում է երաժշտական գործիքներ, ճկված կահույք, մանրատախտակ պատրաստելու համար։
Սլացիկ ծառ է, բարձրությունը՝ 40-50 մ, բնի տրամագիծը՝ 1,5-2 մ։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են հարթ, բարակ, մոխրասպիտակ կեղևով։ Երիտասարդ ճյուղերը դարչնագույն են։ Տերևները պարզ են, հերթադիր, ձվաձև։ Ծաղիկները միատուն են, մանր, բացվում են տերևների հետ միաժամանակ։ Պտուղը կաղնեևման եռակող ընկուզիկ է՝ պատված փայտյա պտղակալով։
Հայաստանում աճում է 1 տեսակ՝ արևելյան Հաճարենի (F. orientalis), որը մինչև 50 մ բարձրությամբ հզոր սաղարթով ծառ է։ Տերևները պարզ են, ձվաձև, կեղևը՝ հարթ։ Պտուղը կաղին է։ Տարածված է Տավուշի, Լոռու և այլ մարզերում։ Հյուսիսային գոտում հիմնական ծառատեսակ է, հարավում՝ սահմանափակ, հանդիպում է Սրաշեն գյուղում (Սյունիքի մարզ), Աղվերանի անտառներում։
Տարածված է Լոռու, Տավուշի, հազվադեպ՝ նաև Կոտայքի և Սյունիքի մարզերում։ Աճում է միջին և վերին լեռն, գոտիներում (450-2200 մ բարձրություններում)։ Հայաստանի անտառների գերակշռող ծառատեսակներից է։
Ընկուզիկներն օգտագործվում են սննդի մեջ։ Դրանք հում վիճակում պարունակում են ֆազին թունավոր ալկալոիդը (առաջացնում է սրտխառնոց և գլխապտույտ), որը բովելիս քայքայվում է։ Պտուղներից ստանում են յուղ, իսկ քուսպը խոզերի կեր է։ Հաճարենին ստվերադիմացկուն է, խոնավասեր։ Բնափայտն ամուր է, առաձգական։ Դրանից պատրաստում են մանրատախտակ, կահույք և այլ իրեր, օգտագործվում է շինարարության մեջ (հատկապես ստորջրյա կառույցներում)։
Ապրում է 400 և ավելի տարի։
Համաձայն Կյուի Բուսաբանական այգու կայքի դասը ընդգրկում է 11 տեսակ[1]
Fagus sylvatica և Fagus orientalis[2]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.