From Wikipedia, the free encyclopedia
Համնետ Շեքսպիր (մկրտվել 1585 թվականի փետրվարի 2-ին, 1585[1] կամ 1585[2], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա - օգոստոս 1596[3] կամ 1596[2], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա), Ուիլյամ Շեքսպիրի և Էնն Հաթաուեյի միակ որդին, և Ջուդիթ Շեքսպիրի եղբայրական երկվորյակը[5][6][7][8]։ Մահացել է 11 տարեկան հասակում։ Շեքսպիրագետներից ոմանք ենթադրում են Համնետի և նրա հոր հետագա աշխատության՝ Համլետի միջև կապի[9], ինչպես նաև Համնետի մահվան և «Ջոն թագավոր», «Ռոմեո և Ջուլիետ», «Հուլիոս Կեսար», «Տասներկուերորդ գիշեր» պիեսների միջև հնարավոր կապերի մասին։
Համնետ Շեքսպիր անգլ.՝ Hamnet Shakespeare | |
---|---|
Ծնվել է | 1585[1] կամ 1585[2] |
Ծննդավայր | Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա |
Մահացել է | օգոստոս 1596[3] կամ 1596[2] |
Մահվան վայր | Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա |
Գերեզման | Ուորիքշիր |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | գրող |
Ծնողներ | հայր՝ Ուիլյամ Շեքսպիր[3][4], մայր՝ Էնն Հաթաուեյ[4] |
Քիչ բան է հայտնի Համնետի մասին[8]։ Համնետը և նրա երկվորյակ քույրը Ջուդիթը ծնվել են Ստրատֆորդ ըփոն Էյվոնում և մկրտվել են 1585 թվականի փետրվարի 2-ին Սուրբ Երրորդության եկեղեցում՝ Ռիչարդ Բարտոնի կողմից[6]։ Ենթադրվում է, որ երկվորյակներին անվանվել են ծնողների ընկերներ Համնետ Սադլերի և նրա կնոջ՝ Ջուդիթի պատվին[5]։ 1560 թվականի մարտի 23-ին Սոլիհոլի գրանցամատյանում, մկրտության արձանագրության համաձայն, նրան մկրտել են որպես «Hamlette Sadler» (Համլետ Սադլեր)[10] և Շեքսպիրը ինքը Սադլերի անունը տառ առ տառ ասել է՝ «Համլետ»[11]:
Ամենայն հավանականությամբ Համնետ Շեքսպիրի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է մայրը՝ էնն Հաթուեյը Շեքսպիրի պապին պատկանող Հենլի-սթրիթի տանը։
Համնետն չորս տարեկան էր, երբ հայրն արդեն Լոնդոնյան դրամատուրգ է և, քանի որ նրա ժողովրդականությունը օր օրի աճում էր, նա, հավանաբար, Ստրատֆորդի իրենց տանից հաճախ էր բացակայում[12]։ Հոունանը ենթադրում է, որ Համնետը հնարավոր է ավարտել է կրտսեր դպրոցը, մահվանից առաջ՝ տասնմեկ տարեկանում (հնարավոր է այտուցային ժանտախտից)։ Նա թաղվել է 1596 թվական օգոստոսի 11-ին, Ստրատֆորդում[7][8]։ Այդ ժամանակ Անգլիայում ապրող գրեթե ամեն երրորդ երեխան մահանում էր մինչև 10 տարեկան դառնալը, ուստի՝ Համնետի մահը անսպասելի չի եղել[13]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.