From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանը մասնակցել է Եվրատեսիլ 2015 երգի մրցույթին, որը անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Հայաստանը ներկայացրել է Genealogy խումբը «Face the Shadow» երգով։
Եվրատեսիլ 2015 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
Ազգային ընտրություն | ||||
Երկիր | Հայաստան | |||
Ընտրման թվական | Փետրվարի 11, 2015 | |||
Ընտրված կատարող | Genealogy | |||
Ընտրված երգ | «Face the Shadow» | |||
Երգի լեզու | անգլերեն | |||
Արդյունքներ | ||||
Արդյունքը կիսաեզրափակչում | 7–րդ տեղ, 77 միավոր | |||
Արդյունքը եզրափակչում | 16–րդ տեղ, 34 միավոր | |||
|
Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի համար մասնակցի ներքին ընտրություն կատարվեց[1][2]։ 2015 թվականի հունվարի 12-ին Հանրային Հեռուստաընկերություննը հայտարարեց որ, Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի Հայաստանի մասնակցի անունը պարզ կլինի փետրվար ամսին։ 2015 թվականի փետրվարի 11-ին հայտնի դարձավ, որ ներքին ընտրության արդյունքում Հայաստանը կներկայացնի Genealogy խումբը «Don't Deny» երգով (երգի անվանումը ավելի ուշ փոխվում է «Face the Shadow»)։ Խումբը բաղկացած է 6 անդամից, որոնք ունեն Հայկական ծագում։ Խմբի 5 անդամները տարբեր աշխարհամասերից են (Ամերիկա, Ասիա, Աֆրիկա, Եվրոպա, Ավստրալիա), իսկ 6-րդ անդամը Հայաստանից է։ Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականի ցեղասպանությունից հետո[3]։
Հայաստանը Եվրատեսիլում հանդես է եկել առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 19-ին։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում Հայաստանը անցել է եզրափակիչ 7–րդ հորիզոնականով, իսկ եզրափակիչ փուլում հավաքել է 34 միավոր և զբաղեցրել է 16–րդ հորիզոնական[4]։
Առաջին կիսաեզրափակիչՀայաստանի տված միավորները առաջին կիսաեզրափակչում.
|
ԵզրափակիչՀայաստանի տված միավորները եզրափակչում.
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.