From Wikipedia, the free encyclopedia
Մոնրեալում հայերը սկսել են հաստատվել 19-րդ դարի վերջից։
1910-1913 թվականներին այստեղ եկած 16 երիտասարդ հայերը (հիմնականում՝ Բալուից), համարվում են քաղաքի առաջին մնայուն հայ բնակիչները, որոնց շառավիղներն ապրում են ցայսօր։ Համայնքը ձևավորվել է 20-րդ դարի կեսին։ 1961 թվականին Մոնրեալում բնակվում էր 900, 1982 թվականին՝ 20 հազար հայ։
Ներկայումս (2003) հայերի թիվը Մոնրեալում շուրջ 30 հազար է։ Նրանք հիմնականում աշխատում են արդյունաբերության, առևտրի, կենցաղսպասարկման ոլորտում, զգալի թիվ են կազմում մտավորականները։ Գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Հակոբ հայ առաքելական եկեղեցիները, հայ կաթոլիկ և ավետարանական եկեղեցիներ, որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ։
Համայնքում կա ամենօրյա երեք հայկական դպրոց։ Մոնրեալի հայերի ազգային կյանքը կազմակերպում են Կ-ի թեմի առաջնորդարանը, ՀՀԴ «Միհրան Փավապյան» կոմիտեն (1956 թվականից), ՀՀԴ երիտասարդական միության «Լևոն Շանթ» մասնաճյուղը, ՌԱԿ-ի «Էոժեն Փափազյան» ակումբը (1963 թվականից), Հնչակյան կուսակցության «Վանիկ» մասնաճյուղը (1986 թվականից), ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղը (1956 թվականից) և Ալեք Մանուկյան մարզամշակութային կենտրոնը, ՀՕՄ-ի «Սոսե» մասնաճյուղը (1957 թվականից), Թեքեյան [[[1965]] թվականից, ունեցել է «Հայ բեմ» թատերախումբ (1975-1983) և «Նայիրի» պարախումբ (1981-1990), 1978 թվականից՝ «Սևան» պատանեկան ամառային ճամբար], Համազգային (1963 թվականից, ունի «Պետրոս Դուրյան» թատերախումբ, «Քնար» երգչախումբ, «Անի» պարախումբ), Նոր Սերունդ (1989 թվականից) մշակութային միությունների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի (1993 թվականից) Մոնրեալի մասնաճյուղերը, Պոլսահայ մշակութային միությունը (1967 թվականից, ունի «Մնակյան» թատերախումբ, «Շիրակ» պարախումբ, «Արարատ» մարզական թիմ և երիտասարդական բաժին), Մոնրեալի եգիպտահայերի ընկերակցությունը (1997 թվականից), Մալխասյան հիմնարկը, Մամիկոնյան մշակութային հանձնախումբը, Հայ դատի հանձնախումբը, Հայ ուսանողական միությունը, Կանադահայ բժիշկների միությունը, Հայ կաթոլիկ միության «Ալիշան» թատերախումբը, «Արմենիա» ֆուտբոլի թիմը, հայկական ռադիոժամ (1968 թվականից)։ Լույս են տեսնում «Ապագա», «Հորիզոն» շաբաթաթերթերը, «Բուրաստան» հանդեսը, «Գեղարդ» եռամսյան, Հայ կաթոլիկ միության «Նոր աեղեկատու» ամսաթերթը։ Մոնրեալի քաղաքապեաարանի խորհրդի անդամներ են Նուշիկ Էլոյանը (գործադիր վարչության նախագահ), Հասմիկ Վասիլյան-Բելելին, Ժակ Չաթրջյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.