Հայզենբերգի պատկերացում
From Wikipedia, the free encyclopedia
Հայզենբերգի պատկերացում[1], Հայզենբերգի պատկեր, քվանտային մեխանիկայի ձևակերպում, որտեղ օպերատորները (դիտարկելին և մյուսները) կախված են ժամանակից, բայց կամայական ֆիքսված բազիսով վիճակի վեկտորներն անկախ են ժամանակից։
Հայզենբերգի պատկերացումը հակադրվում է Շրյոդինգերի պատկերացմանը, որտեղ օպերատորները հաստատուն են և փոփոխվողը վիճակի վեկտորներն են։ Այս երկու պատկերացումները տարբերվում են միայն ժամանակից ունեցած կախվածությամբ, ինչը համապատասխանում է ակտիվ և պասիվ ձևափոխությունների միջև տարբերությանը։ Հայզենբերգի պատկերացումը մատրիցային մեխանիկայի ձևակերպումն է կամայական բազիսով, որտեղ համիլտոնյանը անհրաժեշտաբար անկյունագծային չէ։
Բացի այս երկու պատկերացումներից, գոյություն ունի նաև երրորդ՝ հիբրիդային պատկերացում՝ փոխազդեցության պատկերացումը։