From Wikipedia, the free encyclopedia
Հովակիմյան Հայկ Բադալի (օգոստոսի 11, 1898[1], Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 13, 1967 կամ մարտ 1967[1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային հայ հետախույզ, Ազգային անվտանգության գեներալ-մայոր, խորհրդային պատմության ամենաէֆեկտիվ հետախույզներից մեկը։ Առաջինն էր, ով հայտնեց ԽՍՀՄ-ին ամերիկացիների կողմից ատոմային ռումբի ստեղծման մասին։ «Էնորմոզ» օպերացիայի հեղինակ, որը թույլ տվեց ԽՍՀՄ-ին կարճ ժամանակահատվածում ստեղծել իր սեփական ատոմային ռումբը։ Իր հետախուզական ծառայության 15 տարիների ընթացքում նա արտասահմանից հայրենիք տեղափոխեց 31 հզ գաղտնի փաստաթղթեր միայն պաշտպանության մասին, 1055 հատուկ կարևորության մեքենաների և սարքավորումների գծագրեր, 163 օբյեկտների հատակագծի և այլն։
Հայկ Հովակիմյան | |
---|---|
օգոստոսի 11, 1898[1] - մարտի 13, 1967 (68 տարեկան) կամ մարտ 1967[1] (68 տարեկան) | |
Ծննդավայր | Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Հետախուզության շրջանակներում ավելի հայտնի է եղել որպես «տիկնիկավար», Խորհրդային ՆԳԺԿ առաջատար լրտես Միացյալ Նահանգներում։
Հայկ Հովակիմյանը ծնվել է 1898 թվականի օգոստոսի 11-ին Երևանի նահանգի Նախիջևանի գավառի Ջահրի (Ճահուկ) գյուղում (Ռուսական կայսրություն), հայի բազմազավակ ընտանիքում։
1909 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Արմավիր, որտեղ և ավարտել է տեղի դպրոցը։ 1917 թվականին տեղափոխվել է Ալեքսանդրապոլ և աշխատանքի անցել երկաթգծում։ Հովակիմյանը երկար ժամանակ որպես պատասխանատու քարտուղար աշխատել է տնտեսական խորհրդում, հետագայում ստիպված է եղել լքել Հայաստանը։
1920 թվականին ձերբակալվել և երկարաժամկետ բանտարկության է դատապարտվել Ալեքսանդրապոլում մայիսյան հակադաշնակցական ապստամբության մեջ մասնակցության համար։ Ազատ է արձակվել Կարմիր բանակի կողմից։
1922-1924 թվականներին աշխատել է որպես Հայաստանի Ժողովրդական կոմիսարների խորհրդի (Совнарком) քարտուղար։
1922 թվականին ընդունվել է Ն. Բաումանի ՄՊՏՀ (МГТУ)։ Ուսման ընթացքում 3 ամսով մեկնել է Իտալիա և Գերմանիա։
1927 թվականին պաշտպանել է թեկնածուական մինիմումը Դ. Մենդելևի անվան Մոսկովյան քիմիկո-տեխնոլոգիական համալսարանում՝ միաժամանակ գերազանց ավարտելով 2 ամյա անգլերենի և գերմաներենի լեզվի կուրսերը։
1931 թվականի փետրվարին աշխատանքի է մոբիլիզացվել Միացյալ պետական քաղաքական կառավարում (ОГПУ) և ուղարկվել է Բեռլինի արտաքին հետախուզություն ռեզիդենտուռա, որտեղ գործել է իբրև ԽՍՀՄ-ի առևտրի ներկայուցուցիչ Գերմանիայում։
1931 թվականին տեղափոխվել է արտաքին հետախուզության գիտատեխնիկական ստորաբաժանմունք։
1931 թ. Դ. Մենդելևի համալսարանում պաշտպանում է դիսերտացիա և ստանում քիմիական գիտությունների թեկնածուի կոչում։
1934 թվականին եղել է ԱՄՆ-ում Գենադի կեղծանմամբ։ Աշխատել է որպես ինժեներ «Ամտորգ» խորհրդային առևտրային ներկայացուչությունում, Նյու Յորքի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիան, եղել է ԱՄՆ-ում խորհրդային հետախուզության պետի տեղակալ։
1938 թվականին նշանակվել է հետախուզության ռեզիդենտուռայի պետ։ Հովակիմյանը ատոմային ռումբի տեխնոլոգիաների մասին տեղեկություններ է ստացել Կ. Ֆուքսից, Ջուլիաս և Էթել Ռոզենբերգներից։ Սակայն Ռոզենբերգները բացահայտելուց հետո մեղադրվել են հետախուզության մեջ և 1953 թվականի հունիսի 19-ին մահապատժի ենթարկվել։
1941 թվականին Հայկ Հովակիմյանին սկսել են կասկածել երկկողմանի հետախուզության մեջ, և այդ պատճառով նա հրաման է ստացել ետ վերադառնալ։ ԽՍՀՄ մեկնելուց առաջ ՀԴԲ կողմից (ФБР) ձերբակալվել է այն ժամանակ, երբ մեկ այլ հետախույզ նրան փաստաթղթեր էր հանձնում։ ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանում նա մեղադրվել է հավաքագրված հետախուզության մեջ։ Սակայն Խորհրդային Միություն գերմանական ներխուժումից հետո Հովակիմյանը, ըստ 1941 թվականի հուլիսի 23-ի գործարքի, փոխանակվել է 6 ամերիկացիների հետ (վերադարձվեցին միայն 3 ԱՄՆ քաղաքացիներ), որոնք ձերբակալվել էին Լեհաստանի տարածքում Կարմիր բանակի կողմից։
1941-1947 թվականներին նա աշխատել է ԽՍՀՄ-ի Ազգային անվտանգության գլխավոր պաշտոններում՝ աշխատելով որպես արտաքին հետախուզության պետի տեղակալ։ 1943-1947 թվականներին աշխատել է «Էնորմոզ» (խորհրդային գիտնականներին ԱՄՆ-ի ատոմային ռումբի տեխնոլոգիաների գաղտնիքներով ապահովման) ատոմային ծրագրի ղեկավար։
1947 թվականին (այլ տվյալներով 1948) լինելով գեներալ-մայոր, Հովակիմյանն հեռացվել է այդ պաշտոնից։ Նա ամբողջովին նվիրվել է քիմիական զենքի ստեղծման գիտական աշխատանքին։
1954 թվականին ԽՄԿԿ Կենտկոմի որոշմամբ նրան զրկել են գեներալ-մոյորի կոչումից։
1967 թվականին Հովակիմյանը մահացել է Մոսկվայում։ Նա հողին է հանձնվել հայկական գերեզմանոցում (№ 6 տարածքում)։ Այնտեղ է նաև հուղարկավորված նրա կինը՝ Վերա Համբարձումի Աբովյանը, ինչպես նաև իր միակ դուստրը՝ Հեղինե Հայկի Հովակիմյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.