Մարտ

հուլյան և գրիգորյան օրացույցներում երրորդ ամիսը From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Մարտ, տարվա երրորդ ամիսն է, ունի 31 օր։ Անունն ստացել է հռոմեացիների պատերազմի Մարս աստվածի անունից։ Հյուսիսային կիսագնդում գարնան առաջին ամիսն է։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտ (այլ կիրառումներ)
<< Մարտ >>
Կի Եկ Եք Չո Հի Ու Շա
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
2025

Մինչև Գրիգորյան տոմարի գործածությունը մարտը եղել է հռոմեական օրացույցի առաջին ամիսը։

Հայկական տոմարում մարտը համընկնում է արեգ ամսվա հետ։

Remove ads

Անունն այլ լեզուներով

Եվրոպական լեզուներում մարտ անունը հիմնականում ունի նույն՝ լատինական ծագումը, բացառությամբ մի քանիսի։ Մասնավորապես, ֆիններեն ասում են maaliskuu՝ հողի ամիս, նկատի ունենալով այն, որ այդ ամսում հողը երևում է ձյան տակից, ուկրաիներեն՝ березень« (береза «կեչի» բառից), լիտվաներեն՝ kovas, որը նշանակում է սերմնագռավ։

Նշանավոր օրեր

  • Մաթեմատիկայի համաշխարհային օրը մարտի առաջին չորեքշաբթին;
  • Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ին;
  • Պի թվի օրը՝ մարտի 14-ին;
  • 1848 թ. հունգարական հեղափոխության օրը՝ մարտի 15-ին;
  • Սուրբ Պատրիկի օրը՝ մարտի 17-ին;
  • Գիշերահավասարի օրը՝ մարտի 19-ից 21-ը;
  • Նավրուզի օրը, Նոր տարին Իրանում և մի շարք այլ երկրներում՝ մարտի 21-ին;
  • Ֆրանկաֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 22-ին;
  • Պակիստանի օրը՝ մարտի 23-ին;
  • Լեհ-հունգարական բարեկամության օրը՝ մարտի 23-ին;
  • 1821 թ. Հունաստանի ազատագրական պատերազմի տոնակատարությունը՝ մարտի 25-ին;
  • 1971 թ. Բանգլադեշի անկախության օրը՝ մարտի 26-ին;
  • Ամառվա օրը Ալբանիայում մարտի 14-ին։
Remove ads

Հայաստանում նշվող օրեր

Մարտի 8-ը Հայաստանում նշվում է որպես Կանանց միջազգային օր։

Հայ առաքելական եկեղեցին մարտ ամսին նշում է Սուրբ Զատիկը, նրա հաջորդող մեռելոցը և նախորդող Ավագ Ուրբաթը։

Բառաստեղծում

Բանահյուսություն

Ժողովրդի մեջ մարտ ամիսն ունի փոփոխական բնավորություն ունեցողի համբավ։ Ըստ ավանդույթի, դա գալիս է նրանից, որ սկզբում այդ ամիսը չի եղել և հետո, երբ որոշվեց ստեղծել մարտ ամիսը, դա արվեց մյուս ամիսներից յուրաքանչյուրից մի քանի օր վերցնելով և հավաքելով մի տեղ։ Եվ, քանի որ, տարբեր ամիսներն ունեին տարբեր բնավորություններ, ապա ստացվեց, որ մարտ ամիսը արդյունքում իր մեջ հավաքեց այդ բնավորությունները։

Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բնորոշմամբ, «մարտը մի գիժ ամիս է, որ մարդու հանգիստ չի տալիս, մի օր արև օր կանի, մյուս օրն՝ անձրև ու քամի»։

Remove ads

Կենդանաշրջանի նշաններ

Մարտ ամսում ծնվածների կենդանաշրջանի նշաններն են՝

  • Ձկները՝ մինչև մարտի 20-ը ծնվածների համար;
  • Խոյը՝ մարտի 21-ից հետո ծնվածների համար։
Thumb
Մարտ ըստ Les Très Riches Heures du duc de Berry
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads