From Wikipedia, the free encyclopedia
Հայկ Զարեհի Սարգսյան (առավել հայտնի է «Շիշ բռնող» մականունով[2][3][4][5][6][7][8]), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 7-րդ գումարման և 8-րդ գումարման պատգամավոր[9][10], մասնագիտությամբ հաշվապահ[11]։
Հայկ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1992[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | հաշվապահ և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով |
Ամուսին | ամուսնացած է |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Հայկ Սարգսյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 9-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։
Մինչև 2012 թվականը սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինում։
2012-2014 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
2014 թվականին ղեկավարել է իր հիմնադրած «1-ին Ավտո» ընկերությանը։ 2018-2019 թվականներին աշխատել է Հայաստանի պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։
Հայկ Սարգսյանի կուսակցական-քաղաքական գործունեությունը սկսվել է 2013 թվականին, երբ նա դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ։ 2015 թվականին անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում եղել է «Ելք» դաշինքի շտաբի պետ։ 2018 թվականին դարձել է «Իմ քայլը» դաշինքի անդամ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով թիվ 8 ընտրատարածքից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր[9]։
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դառնալուց հետո Հայկ Սարգսյանը հաճախակի հայտնվել է հայաստանյան մամուլի քննադատության կենտրոնում[12][13][14][15][16][17][18][19][20]։ Նրա մասին հրապարակումներում հաճախ նա ներկայացվում է որպես Նիկոլ Փաշինյանի «ախրանիկ»[12][13][14][15][16] կամ «ջրի շիշ բռնող»[2][3][4][5][6][7][8][17][18]։
Հայկ Սարգսյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մամուլի կողմից իրեն վերագրվող քննադատական երևույթների վերաբերյալ հայտնել է, որ չի ընդունում այդ մեղադրանքները[21][22]։
2021 թվականի հունիսի 4-ին Հայկ Սարգսյանը բռնի կերպով խլել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի աշխատանքային գործիքը` հեռախոսը, ջնջել ֆայլերը և վերադարձրել միայն ժամեր անց[23]։
Հայկ Սարգսյանը ամուսնացած է[9]։ Եղբայրը՝ Նաիրի Սարգսյանն աշխատում է ՀՀ կառավարությունում որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական[19]։ Նրա հայրը՝ Զարեհ Սարգսյանը, 1990-ական թվականներին ղեկավարել է ՀՀ պետական մի շարք բարձր պաշտոններ, մասնավորապես, 1996 թվականից՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ, 1997 թվականից՝ կենսաթոշակային հիմնադրամ ղեկավար, 2000 թվականից՝ ՀՀ պետական գնումների գործակալության տնօրեն։ Վերջինը աշխատանքից հեռացվելուց հետո մեղադրվել է չարաշահումների, պետական միջոցների յուրացման մեջ[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.