հուշարձան Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքի շրջանային մշակույթի տան բակում From Wikipedia, the free encyclopedia
Հայոց ցեղասպանության հուշարձան, հուշարձան Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքի շրջանային մշակույթի տան բակում։
Հայոց ցեղասպանության հուշարձան (Նինոծմինդա) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Վրաստան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Հուշարձանը նվիրված է 1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղադրվել է ցեղասպանության 99-րդ տարելիցին։ Հուշարձանը կառուցվել է Արմեն Ղարսլյանի, Մարտուն Մկոյանի, Թաթուլ Ղարսլյանի, Էնզել Մկոյանի բարերարությամբ։
Հուշակոթողի օծման հանդիսավոր արարողությունը կատարել են Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաց ուղղափառ եկեղեցու Ախալքալաքի Կումուրդոյի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նիկոլոզը, ջավախքցի գործարար, բարերար Արմեն Ղարսլյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային բազմաթիվ գործիչներ, հայ և վրաց եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Վրաստանի խորհրդարանի և ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ, գործարարներ, Հայաստանից ժամանած հյուրեր, Թբիլիսիից ժամանած հյուրեր և ջավախահայության մեծաթիվ ներկայացուցիչներ[1][2]։ Հուշարձանի բացման արարողության ընթացքում հնչել են երգեր Նինոծմինդայի երաժշտական դպրոցի և մշակույթի կենտրոնի սաների կատարմամբ (խմբավար՝ Իրինա Ղարսլյան)։ Միջոցառումն ավարտվել է բանաստեղծ Գևորգ Սնխչյանի խոսքերով և երաժշտությամբ՝ «Ծիծեռնակաբերդ» երգով։ Հոգևոր հայրերի աղոթքի ներքո ներկաները ծաղիկներ են դրել հուշարձանի պատվանդանին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.