Նինոծմինդա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Նինոծմինդա (վրաց.՝ ნინოწმინდა , մինչ 1991 թվականը՝ Բոգդանովկա), քաղաք Վրաստանի հարավում, Խանչալի լճի ափին, Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչական կենտրոնն է։ Գտնվում է ծովի մակարդակից 1940 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Թբիլիսիից` 91 կմ (Ծալկայի կողմից) և 320 կմ (Ախալցխայի կողմից)։ Քաղաք է 1983 թվականից։ Բնակչությունը՝ ▼4242 մարդ (2023)[4]։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նինոծմինդա (այլ կիրառումներ)
Remove ads
Բնակչությունը
Նինոծմինդայի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են, ովքեր եկել են շրջակա գյուղերից։ 2014 թվականին Նինոծմինդան ուներ 5144 բնակիչ, որից` 2482 տղամարդ և 2662 կին։
Տնտեսություն և մշակույթ
Նինոծմինդայում գործում է կարի ֆաբրիկա, յուղապանրագործարան, մեխանիկական գործարան։ Խորհրդային տարիներին այնտեղ կար չորս միջնակարգ դպրոց (որից երեքը հայկական), գիշերօթիկ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, կինոթատրոն, երկու գրադարան, հիվանդանոց և այլն։ 1935 թվականից լույս էր տեսնում հայերեն թերթ ("Արշալույս")։
Քաղաքում գործում է նաև 1884 թվականին կառուցված հայկական եկեղեցին (Սուրբ Սարգիս)։
Պատմությունը
Նինոծմինդան հիմնադրվել է 1840 թվականին՝ Ռուսական կայսրության Տավրիկյան նահանգից արտաքսված աղանդավորական ռուսների` դուխոբորների կողմից։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads