From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992 թվականի սեպտեմբերի 7-ին[1]։
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2001 թվականի դեկտեմբերին պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա՝ հանդիպումներ ունենալով Ճապոնիայի կայսրի և վարչապետի հետ։ Նա հայտարարել է, որ Հայաստանը պատրաստվում է ինչքան հնարավոր է շուտ դեսպանություն բացել Տոկիոյում[2]։
Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992 թվականի սեպտեմբերի 7-ին։ Մինչ այդ հարաբերությունները եղել են Խորհրդային Միության միջոցով։
Ի սկզբանե Հայաստանը ներկայացվել է Պեկինում Ճապոնիայի դեսպանատանը, իսկ Ճապոնիան՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը։ Տոկիոյում Հայաստանի դեսպանատունը բացվել է 2010 թվականի հուլիսի 13-ին, իսկ Երևանում Ճապոնիայի դեսպանատունը կառուցվել է 2015 թվականի հունվարի 1-ին[3]։ Ի սկզբանե Հայաստանը Ճապոնիայում դեսպան չուներ մինչև 2012 թվականի մայիսը, երբ Հայաստանի՝ Ճապոնիայում դեսպան նշանակվեց Հրանտ Պողոսյանը[4]։
2017 թվականի հունիսի 29-ին Ճապոնիայի փոխարտգործնախարար Մոտոմե Տակիսավան հայտարարել էր, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից[5] Հայաստանի քաղաքացիների համար վիզային պահանջները կմեղմացվեն, իսկ 2017 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանը չեղարկել Է Ճապոնիայի քաղաքացիների համար վիզային պահանջները[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.