Հանգույց (բուսաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Հանգույց, բույսերի, ընձյուղի առանցքի մաս, որի վրա գոյանում են տերևը, բողբոջը, երբեմն նաև հավելյալ արմատները։ Հանգույցները միմյանցից բաժանվում են միջհանգույցներով։ Ըստ հանգույցների հեռավորության տարբերում են կարճացած և երկարացած ընձյուղներ։ Հանգույցի անատոմիական կառուցվածքը կախված է տերևադասավորության ձևից, տերևում պրոկամբիումային խրձերի թվից և նրանց հանգույցների մեջ մտնելու բնույթից։ Տարբեր տեսակի բույսերի ընձյուղի հանգույց ի կազմությունը կարգաբանական հատկանիշ է։ Տարբերում են լրիվ կամ փակ և ոչ լրիվ կամ բաց հանգույցների տեսակներ[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանգույց (այլ կիրառումներ)
Երկու հանգույցների միջև եղած տարածությունն անվանվում է միջհանգույց[1]։