Արմատ (բուսաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Արմատ, բույսի վեգետատիվ օրգաններից մեկը, որն օժտված է երկարությամբ անսահմանափակ աճով և գեոթրոպիզմով[1]։ Նրա հիմնական ֆունկցիաներն են՝ բույսը հողին ամրացնելը, հողից ջրի և հանքային աղերի կլանումը օրգանական նյութերի սինթեզը և պահեստային նյութերի կուտակումը, վեգետատիվ բազմացումը, ձևափոխությունների ենթարկվելը և այլն[2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմատ (այլ կիրառումներ)
Ընձյուղից տարբերվում է նրանով, որ զուրկ է տերևներից, բջիջներում չունի քլորոպլաստներ և արմատածայրը՝ մերիստեմը, ծածկված է արմատապատյանով[2]։