Հանս Մորգենթաու
From Wikipedia, the free encyclopedia
Հանս Հոակիմ Մորգենթաու (գերմ.՝ Hans Joachim Morgenthau, փետրվարի 17, 1904, Կոբուրգ, Բավարիա, Գերմանիա - հուլիսի 19, 1980, Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ[1][2][3]), ամերիկացի քաղաքագետ, պրագմատիզմի և քաղաքական ռեալիզմի հիմնադիր, արտաքին քաղաքականության հարցերի առաջատար տեսաբան։ Դասավանդել է ԱՄՆ-ի բազմաթիվ համալսարաններում, ինչպես նաև՝ Չիկագոյի հայտնի համալսարանում։ Մորգենթաուն նշանակալի ներդրում է ունեցել միջազգային հարաբերությունների տեսության և միջազգային իրավունքի ուսումնասիրության ոլորտներում։ Նրա առավել հայտնի աշխատություններից է «Քաղաքական հարաբերությունները ազգերի միջև» գիրքը, որը հրատարակվել է 1948 թվականին։ Այս գրքում նա պնդում էր, որ քաղաքականությունը ղեկավարվում է բնության հստակ, անփոփոխ օրենքներով, և պետություններն, առաջնորդվելով այդ օրենքներով, կարող են իրականացնել բանական և օբյեկտիվորեն ճիշտ գործողություններ[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մորգենթաու (այլ կիրառումներ)
Հանս Մորգենթաու Hans Morgenthau | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 17, 1904 |
Ծննդավայր | Կոբուրգ, Բավարիա, Գերմանիա |
Մահացել է | հուլիսի 19, 1980 |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Գերմանիա, ԱՄՆ |
Ազգություն | հրեա, գերմանացի |
Կրթություն | Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ և Gymnasium Casimirianum Coburg? |
Երկեր | «Քաղաքական հարաբերությունները ազգերի միջև» |
Մասնագիտություն | քաղաքագետ, միջազգայնագետ |
Աշխատավայր | Չիկագոյի համալսարան, Նյու Յորքի քաղաքային համալսարան և Ժնևի համալսարան |
Ամուսին | Իրմա Մորգենթաու (Տորման) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Մեթյու Մորգենթաու, Սյուզաննա Մորգենթաու |
Մորգենթաուն հիմնականում գրում էր միջազգային քաղաքականության և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին և թղթակցում էր իր դարաշրջանի առաջատար մտավորականներից և գրողներից շատերի հետ, ինչպիսիք են Ռեյնհոլդ Նիբուրը[4], Ջորջ Ֆ․ Քենանը[5], Կարլ Շմիդտը[6] և Հանա Արենդտը[7][8]։ Նա Սառը պատերազմի սկզբնական շրջանում՝ Քենեդու և Ջոնսոնի կառավարության ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտում խորհրդական էր։ Մորգենթաուն, սակայն Ջոնսոնի կառավարության ժամանակ սկսեց քննադատել Վիետնամի պատերազմում ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը, ինչի պատճառով պաշտոնից հեռացվեց[9]։