From Wikipedia, the free encyclopedia
Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, հատկացվելիք ժամանակակից միջազգային քրեական իրավունքում առանձնացած հանցագործությունների խումբը, որը զանգվածային բնույթ է կրում[1]։
Այս պահին մարդկության դեմ հանցագործությունների սահմանում տրվել է Հռոմի Միջազգային քրեական դատարանի ստատուտում[2]։
1915 թվականի մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանության և կոտորածների առնչությամբ հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ։ Երեք դաշնակից պետությունները հայտարարում են, որ հայերի դեմ այս հանցագործության համար պատասխանատու է թուրքական կառավարությունը։ Հայտարարության մեջ առաջին անգամ միջազգային քաղաքական և դիվանագիտական բնագավառում կիրառվում է «հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության» հասկացությունը[3][4]։
Միջազգային ռազմական տրիբունալի Կանոնադրությունը կազմվել է hակահիտլերյան կոալիցիայի երկրների ներկայացուցիչների կողմից 1945 թվականի օգոստոսի 8-ին Լոնդոնում. Կանոնադրության վեցերորդ հոդվածը որոշում է այն հանցագործությունները, որոնք մտնում են տրիբունալի իրավասության տակ։ Նրանց են վերաբերում՝ Հանցագործություն մարդկության հանդեպ (a), ռազմական հանցագործությունները (b) և մարդկության դեմ[5] (c)։
Նյուրնբերգյան դատավարության ժամանակ մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղավոր են ճանաչվել 16 մարդ՝ Մարտին Բորմանը[6], Հերման Գյորինգը[7], Ֆրից Զաուկելը[8], Արտուր Զեյս Ինկվարտը[9], Ալֆրեդ Յոլը[9], Էռնստ Կալտենբրուները[10], Վիլհելմ Կեյտելը[11], Կոնստանտին ֆոն Նեյրատը[12], Իոախիմ ֆոն Ռիբենտրոպ[13], Ալֆրեդ Ռոզենբերգը[14], Հանս Ֆրանկը[15], Վիլհելմ Ֆրիկը[16], Վալտեր Ֆունկը[17], Բալդուր ֆոն Շիչախը[18], Ալբերտ Շպեյերը[19] և Յուլիուս Շտրեյխերը[20]։
Ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։
Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, որը հիմնել է Միջազգային քրեական դատարանը, ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.