From Wikipedia, the free encyclopedia
«Հառլեմ Գլոբթրոթերս» (անգլ.՝ Harlem Globetrotters, թարգմանաբար՝ «Հառլեմյան ճանապարհորդներ»), ամերիկյան ցուցադրական բասկետբոլի ակումբ։
Հառլեմ Գլոբթրոթերս | ||||
Լիգաներ | Անկախ | |||
Հիմնադրում | 1927 | |||
Պատմություն | Չիկագո Գլոբթրոթերս (1926–1927) Նյու Յորք Հառլեմ Գլոբթրոթերս (1928–1929) Հառլեմ Գլոբթրոթերս (1929–այժմ) | |||
Մարզադաշտ | Շրջիկ թիմ | |||
Տեղագրություն | Հառլեմ, Նյու Յորք (գրասենյակը՝ Ֆինիքս, Արիզոնա) | |||
Ակումբի գույներ | Կապույտ, կարմիր, սպիտակ | |||
Նախագահ | Shamrock Capital[1] | |||
Սեփականատեր | {{{սեփականատեր}}} | |||
Գլխավոր մարզիչ | Ջիմի Բլեքլոկ (մարզիչ) Լուիս Դունբար (մարզիչ) Բարի Հարդի (մարզիչ) Թեքս Հարիսոն (օգնական) | |||
Առաջնություններ | — | |||
Կոնֆերենցիոն տիտղոսներ | ||||
Դիվիզիոն տիտղոսներ | ||||
Հավերժացված | ||||
Կայք | ||||
Համազգեստ | ||||
|
Թիմն ստեղծումից ի վեր հանդես է եկել շուրջ 120 երկրներում և ներկայացրել մոտ 20 000 ցուցադրումներ։ Թիմի ներկայացումները պարունակում են սպորտի, թատերական շոուի և կատակերգության տարրեր։
Ակումբն հիմնադրվել է 1927 թվականին՝ Չիկագոյում։ Բասկետբոլիստների ճնշող մեծամասնությունը աֆրոամերիկացիներ էին, ինչն անսովոր երևույթ էր այդ տարիներին, քանի որ պրոֆեսիոնալ մակարդակի լիգաներում գործում էր սևամորթ մարզիկների քանակի սահմանափակման մասին օրենք։ Երեսունականների և քառասունականների ընթացքում թիմն արդեն համարվում էր երկրի լավագույն բասկետբոլային ակումբը։ Տարիների ընթացքում «Գլոբթրոթերսի» ձեռք բերած ժողովրդայնությունը ստիպում է Բասկետբոլի ազգային ասոցիացիային և Ամերիկյան բասկետբոլի լիգային հանել ռասայական սահմանափակման մասին օրենքը։ 1950-ականներին լիգաներում արդեն ազատորեն հանդես էին գալիս սևամորթ բասկետբոլիստներ, իսկ «Գլոբթրոթերսը» այդ ընթացքում վերածվում է կրկեսային թիմի։
Մինչև NBA-ին միանալը, «Գլոբթրոթերսում» մեկ մրցաշրջան է անցկացրել կենտրոնական Ուիլթ Չեմբեռլենը, ում 13 համարի խաղաշապիկը հավերժացվել է ակումբի կողմից։
2001 թվականին ակումբն առաջադրվել է Բասկետբոլի փառքի սրահ։
Ակումբի գլխամասը գտնվում է Արիզոնա նահանգի վարչական կենտրոն Ֆինիքսում։
Թիմը պաշտոնապես պատվավոր անդամ է ճանաչել ութ անձի[2]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.