From Wikipedia, the free encyclopedia
«Հավալուսն» (ռուս.՝ Пеликан), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը[1]՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1898 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։
Հավալուսն | |
---|---|
Ստեղծման թնական | 1898 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Վիրջինիայի կերպարվեստի թանգարան և Լիլիան Թոմաս Պրաթ |
Հավաքածու | Վիրջինիայի կերպարվեստի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ալմաստ, արծնապակի և ոսկի |
Բարձրություն | 10,2 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Այսօր ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանում[4] (Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ)։
«Հավալուսն» ոսկերչական ձուն պատրաստվել է Կարլ Ֆաբերժեի ընկերության ոսկերիչ Միխայիլ Պերխինի և մանրանկարիչ Յոհաննես Զենգրաֆի կողմից[5]։ Այն պատրաստվել է կարմիր ոսկուց, ադամանդներից, մարգարիտներից, մոխրագույն, վարդագույն, օպալե կապույտ էմալից և փղոսկրից։ Տակդիրը պատրաստված է բազմագույն ոսկուց[2]։
«Հավալուսնը» այն քիչ ձվերից է, որոնք չունեն էմալապատ մակերես։ Ձուն պատված է դրվագազարդված կարմիր ոսկով՝ ամպիր ոճով, իսկ գագաթը պսակված է փայլատ մոխրագույն, կապույտ և վարդագույն էմալե հավալուսնով։ Վերջինիս թևերը դրվագազարդ ադամադներով է։ Թռչունը կերակրում է իր ձագերին, որոնք գտնվում են ոսկե բնի մեջ, ինչը խորհրդանշում է մայրական խնամքն ու սերը։ Ձվի մակերեսին փորագրված են դասական մոտիվներ, ինչպես նաև հիշարժան տարեթվեր՝ 1797 թվականից 1897[6]:
Ձուն տեղադրված է ոսկուց պատրաստած կլոր տակդիրի վրա, որը բաղկացած է երկու օղակից։ Այն զարդարված է զարդաքանդակներով, ունի չորս ոտք, որոնք վերևի մասում պսակված են կայսերական թագով և արծվի գլուխներով, որոնք հենվում են գազանի թաթերի վրա։ Ինչպես նաև ձուն ունի թավշյա ծածկաշապիկ, ինչը կայսերական բոլոր ձվերի մեջ առաջին անգամ է հանդիպում[6]։
«Հավալուսն» ոսկերչական ձուն նվիրված է ռուս կայսրուհիների պատրոնաժի (կազմակերպված տնային բժշկական օգնություն հիվանդներին և մանկահաս երեխաներին) հարյուրամյակին (1797-1897 թվականներ)։ Հիմնարկությունները, որոնք հիմնադրվել էին հիմնականում արքունի աղջիկների կրթության համար, պատկերված են ութ ձվաձև տախտակադրվագների վրա, որոնք ունեն մարգարտե շրջանակներ[5]։ Դրանք կարելի է տեսնել, երբ ձուն բացվում է և բաժանվում ութմասանի շիրմայի։ Մանրանկարների հեղինակը Յոհաննես Զենգրաֆն է, որը դրանք պատրաստել է փղոսկրից։ Հակառակ կողմում պատկերված են հիմնարկությունների անվանումները։ «Իներորդ» տախտակադրվագը բացառապես որպես տակդիր է ծառայում՝ բացված ձվի համար։
Տախտակադրվագներին պատկերված են[3].
Նիկոլայ II կայսրը ձուն մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային է նվիրել 1898 թվականի Զատկի տոնին[2]։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։
1930 թվականին «Հավալուսն» կայսերական ձուն վաճառվում է Արմանդ Համմերին և տեղափոխվում Նյու Յորք[3]։ 1936 թվականին ձուն գնում է Լիլիան Թոմաս Պրատը՝ General Motors ընկերության տնօրենի կինը[5]։ Նրա մահվանից հետո, 1947 թվականին, ըստ կտակի, «Հավալուսն» ոսկերչական ձուն փոխանցվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանին։ Ցայսօր էլ ձուն պահպանվում և ցուցադրվում է այդ թանգարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.