Ռուսներ

From Wikipedia, the free encyclopedia

Ռուսներ
Remove ads

Ռուսներ (ռուս.՝ русские), արևելասլավոնական էթնոս, Ռուսաստանի մեծաթիվ բնիկ ազգը (ըստ 2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի՝ կազմում է բնակչության 80 %-ը[3]), ամենամեծաթիվ եվրոպական ազգը։ Խոշոր սփյուռք գոյություն ունի Ուկրաինայում, Ղազախստանում, ԱՄՆ-ում, Բելառուսիայում և այլ պետություններում։ Ամբողջ աշխարհում հաշվվում է մոտավորապես 135 միլիոն ռուսներ։ Ըստ ՀԿՈւՀԿ (Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոն) 2010 թվականի մարտին անցկացրած հարցման տվյալների՝ Ռուսաստանում բնակվող ռուսների 75 %-ը իրենց համարում է ուղղափառության հետևորդ[62], շոշափելի է նաև ոչ մի կրոնի չհետևողների թիվը։ Ազգային լեզուն ռուսերենն է։

Արագ փաստեր Ռուսներ, Ընդհանուր քանակ ...
Remove ads

Ինքնանվանում

Ռուսների ինքնանվանումը՝ «русские» (ռուսկիե), առաջացել է «русские люди» (ռուս մարդիկ) երկանդամ կապակցությունից, որի երկրորդ անդամը ժամանակի ընթացքում դուրս է եկել գործածումից[63]։ Հնում այն օգտագործվում էր հիմնականում խոսակցական լեզվում, իսկ մինչև 18-րդ դարը ռուսների և արևելասլավոնական ազգերի ինքնանվանումը եղել է Ռուս (Русь), այնպես, ինչպես անվանում էին երկիրը (ռուս.՝ Древняя Русь17-18-րդ դարերում այն աստիճանաբար փոխարինվել է նոր՝ россияне (ռոսիյանե) ինքնանվանումով, իսկ ավելի ուշ, 18-19-րդ դարերում՝ великорусы (վելիկոռուսի, բառացի՝ «մեծ ռուսներ»)։ Սակայն աստիճանաբար գրական լեզու էր ներթափանցում «русские» ինքնանվանումը, որը սկզբում վերագրվում էր բոլոր երեք արևելասլավոնական ազգություններին, սակայն 1917-ից սկսած՝ միայն վելիկոռուսներին։

Այժմ, որպես ռուսների ինքնանվանում գործածվում են ինչպես «русские», այնպես էլ «россияне» անվանումները, ընդ որում, առաջինով բնորոշում են էթնիկ ռուսերին՝ կապ չունի, թե որ երկրում են նրանք ապրում, կամ թե որ երկրի քաղաքացի են համարվում, իսկ երկրորդով՝ միայն Ռուսաստանի քաղաքացիներին, առանց հաշվի առնելու նրանց ազգային պատկանելիությունը, սոցիալական, կրոնական կամ այլ առանձնահատկությունները։ Նման բաժանումը կիրառվում է միայն ռուսերեն լեզվում։

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads