Հավակատար հասկավոր, հավակատարազգիների (լատին․՝  Amaránthus retrofléxus) ընտանիքի երկշաքիլավոր, սակավամյա մոլախոտ ։ Նրանց գույնը նորածիլ հասկում ավելի կարմիր է։ Վարելաշերտի ամբողջ խորությամբ թափանցող առանցքային արմատներն ունեն կարմրավուն երանգավորում։

Մանրամասն տեղեկատվություն ՞Հավակատար հասկավոր, Գիտական դասակարգում ...
Հավակատար հասկավոր
Հավակատար հասկավոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մեխակածաղկավորներ
Ընտանիք Հավակատարազգիներ
Ենթաընտանիք Amaranthoideae
Ցեղ Հավակատար
Տեսակ Հավակատար հասկավոր
Լատիներեն անվանում
Amaranthus retroflexus


Փակել

Նկարագրություն

Ցողունը ուղիղ է, բազմակող ու թավոտ՝ մինչև 80 սմ բարձրությամբ։ Տերևները կլորավուն-ռոմբաձև են, մեծ մասամբ հարթեզր։ Վերին տերևներն անհամեմատ ավելի խոշոր են, քան ստորինները։ Ծաղկափթթությունն, որը մեծ մասամբ առաջանում է ցողունի գագաթին ու տերևածոցերից, հասկանման է, ծաղիկները միասեռ են, բույսը՝ միատուն։ Ծաղկափթթությունն ունի բույսին հատուկ կանաչ-սպիտակաավուն երանգավորում, երբեմն կարմրավուն երանգավորում։ Պտուղը թաղանթանման պարկ է, օվալաձև, սերմը կլորավուն է, հարթ։ Մեկ բույսը կարող է տալ մինչև մեկ միլիոն սերմ, որոնք ծլում են 20°-ից ոչ պակաս ջերմության պայմաններում։ Սերմերի ծլունակաությունը բարձրանում է սերմնաթաղանթի վնասելուց հետո, որը մեծ մասամբ տեղի է ունենում շարահերկ բույսերի միջշարային տարածությունների փխրեցման ժամանակ։ Սերմերի մեծ մասը մնում է տեղում, մյուսը տարածվում է կենդանիների, մարդկանց, քամու և հոսող ջրերի միջոցով։ Բույսը ծաղկում է սկսած հուլիսից և առատորեն պտղաբերում աշնանը։

Տարածվածություն

Տարածված է ամբողջ Եվրոպայում, բացի ծայր հյուսիսից, Աֆրիկայում, ՍՍՀՄ եվրոպական մասում, Սիբիրի հարավային մասում, Կովկասում, ինչպես նաև մեր հանրապետության գրեթե բոլոր գոտիներում։ Աղբոտում է ուշ գարնանացան, հատկապես շարահերկ բույսերի ցանքերն ու տնկարկները[1] ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.